Գյումրի այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Գյումրի այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է

19:55 11.06.2019

Գյումրին զբոսաշրջային ռեսուրս է՝ չիրացված հնարավորություններով: Այս կարծիքն են այսօր հայտնել տուրիզմի մասնագետները, որոնք քննարկել են, թե ինչն է խանգարում Գյումրին զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն դարձնելուն: Ենթակառուցվածքների բացակայությունը հիմնական պատճառն է, որը Գյումրիի զբոսաշրջային պոտենցիալն անհասանելի է դարձնում: Տուրիզմի մասնագետները խոսել են այն մասին, որ Շիրակ օդանավակայանը ամբողջ հզորությամբ վերագործարկելու մասին խոսակցությունները գործի չեն վերածվում, իսկ Երևան-Գյումրի արագընթաց գնացքի  չվերթի ժամերը հարմար չեն զբոսաշրջիկներին մայրաքաղաքից Գյումրի և հակառակ ուղղությամբ տեղափոխելու համար:

«Արագընթաց գնացքի ժամերը շատ անհարմար են: Այս մասին միշտ խոսում ենք, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Երկաթուղային կայարանի սանհանգույցները շատ վատ վիճակում են: Մենք մեր տուրիստներից ներողություն ենք խնդրում, բայց ասում ենք, որ սա միակ սանհանգույցն է, որից կարող են կայարանի տարածքում օգտվել: Ես զբոսաշրջության մեջ աշխատում եմ 1983 թվականից: Տեսել եմ շատ-շատ զբոսաշրջիկների և հարցրել եմ իրենց հետաքրքրությունների մասին: Դրանք շատ տարբեր են  և, ցավոք սրտի, մենք այդ հետաքրքրությունը չենք կարող բավարարել»,- ասել է «Տիգրան Տուր» տուրիստական ընկերության տնօրեն Լևոն Մարտիրոսյանը:

 

Միևնույն ժամանակ, տուրիզմի մասնագետներն այն կարծիքին են, որ զբոսաշրջության զարգացման լավ մտքերին անգամ ենթակառուցվածքների բացակայությունը չի կարող խանգարել:

 

«Մենք նման ենք Գեղարքունիքի մարզի այն բնակիչներին, որոնք չեն տեսնում Սևանա լիճը: Մենք էլ չենք տեսնում Արագած սարը: Արագածը քիչ է ներկայացված կամ ներկայացված չէ մեր տուրիստական ուղղություններում: Խնդրում եմ ուշադրություն հրավիրեք այդ ուղղությամբ: Գյումրին հանրաճանաչ է իր գաստրոնոմիայով: Ունենք  քյալլա, որը ոչ մի տեղ չկա, ունենք այլ ճաշատեսակներ, որը մենակ մենք ունենք: Պետք է զարգացնել նաև այդ ուղղությունը»,- ասել է ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի համակարգող Արման Վալեսյանը:

Այդուհանդերձ, զբոսաշրջիկների թվի աճ Շիրակի մարզում կա: Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի , զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը ներկայացրել է վերջին 3 տարիների վիճակագրությունը:

«Ունենք դրական տեղաշարժ և այդ դրական տեղաշարժը 2-3% չէ, այլ ավելի մեծ է՝ 12-13%: Եթե 3 տարիների համեմատականով նայենք, ապա տեսնում ենք, որ ամեն տարի 10-12% աճ ունենք»,- նշել է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը:

Տուրիզմի մասնագետները կարևորել են նոր մտահղացումների և մոտեցումների ներդրումը Շիրակի մարզի զբոսաշրջության զարգացման ոլորտում: Այդ նպատակով նաև Գյումրիի Կումայրի պատմական միջուկի փողոցներն են վերականգնվում:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP