10:57 12.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի այցի ընթացքում աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) և Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիայի (OICE) գործարարների խմբի հետ, քննարկել Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շինությունների վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները:
Այնուհետև իտալացի գործարարների, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գյումրիում զարգացման ծրագրեր իրականացնող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել քաղաքի պատմական կենտրոնում: Իտալացի հյուրերին ներկայացվել են քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ու զարգացման ծրագրերը։
Պատասխանելով գյումրեցի լրագրողների հարցերին՝ նախագահը տեղեկացրել է, որ դեռ ամիսներ առաջ Իտալիայում՝ Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայում ունեցած հանդիպման ժամանակ նրանց ներկայացուցիչներին հրավիրել է Գյումրի: Նախագահը նշել է, որ այդ հրավերի իմաստը շատ պարզ է՝ վերադարձնել կյանքը Գյումրի, և, իհարկե, պահպանել Գյումրիի մշակութային ժառանգությունը, իսկ նպատակը՝ նրանց հետ համատեղ Գյումրիի վերականգնումն է։
«Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող։ Գյումրին մոռացված գանձ է,-ասել է նախագահը։-Իտալիան հսկայական պատմական ու մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Իտալացիները մշակույթը պահել ու գնահատել գիտեն։ Հետևաբար, նրանց այցը կարևոր է, եթե ուզում ենք, որ Գյումրին դառնա մշակույթի կենտրոն»։
Նախատեսվում է, որ իտալացի գործարարների առաջին այցելությանը կհաջորդի արդեն աշխատանքային խմբի այցը՝ գնահատելու համար, թե ինչ աշխատանքներ է հնարավոր իրականացնել։
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել մասնակից լինել և նպաստել Գյումրիի զարգացմանը.
«Ես տեսնում եմ քաղաքի ներուժը, և կա կարևոր հանձնառություն՝ քաղաքի ապագան դարձնել շատ ավելի լավը»։
Իտալիայի երկրորդ ամենախոշոր շինարարական ընկերության՝ Rizzani de Eccher-ի ներկայացուցիչ Անդրեա Ռոմանին ընդգծել է, որ, որպես կառուցապատող ընկերություն, իրենք հետաքրքրված են մասնակցել քաղաքի վերականգնման գործին և իրենց դերն ունենալ Գյումրիի կյանքում։
«Մենք հասկանում ենք, որ սա շատ կարևոր հարց է երկրի համար: Պատրաստ ենք մյուս իտալական ընկերությունների հետ մտածել լիակատար աջակցության, ծրագրերի, այս գեղեցիկ քաղաքը զարգացնելու մասին։ Հուսով ենք դա անել շուտ՝ մեր նոու հաուի, ռեսուրսների, գիտելիքի ու իտալական ոճի ու դիզայնի միջոցով»,-ավելացրել է նա։
Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանին ներկայացվել են քաղաքի զարգացմանն ուղղված նաև այլ ծրագրեր։ ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահն այցելել է հիմնադրամի ‹‹Մեր Գյումրի›› ծրագրի իրականացման վայր, դիտել տարածքը։ Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսվում է երկրաշարժից հետո կառուցված անավարտ շինությունների հիմնովին վերականգնում, ինչը հնարավորություն կտա բնակարանով ապահովել տնակներում ապրող սոցիալապես անապահով մի քանի տասնյակ ընտանիքների։ Մարզպետի և քաղաքապետի ուղեկցությամբ նախագահն այցելել է նաև Սև բերդ, որը գործում է որպես մշակութային կենտրոն, ինչպես նաև ծանոթացել զբոսաշրջության զարգացմանն ուղղված այլ ծրագրերի։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...