Էսպես շարունակվել չի կարող․ Ջրային կոմիտեի նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Էսպես շարունակվել չի կարող․ Ջրային կոմիտեի նախագահ

13:20 12.06.2019

«Էսպես շարունակվել չի կարող, անընդունելի է»․ ՀՀ ջրային կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանն այսպես բնորոշեց իրավիճակը, երբ Ազգային ժողովում պատգամավորներից մեկը նրան հարցրեց՝ ինչ պետք է անել Հայաստանում ոռոգման հարցը լուծելու համար։

Մելքոնյանը բացատրեց, որ ջրի բաշխման արդյունավետությունը շատ ցածր է, իրենք տալիս են դոտացիաներ, բայց իրավիճակը չի շտկվում և այլն։ Պաշտոնյայի խոսքերով՝ հիմա չեն կարող կտրուկ քայլեր անել, քանի որ ոռոգման սեզոն է, բայց համակարգում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ։

Նա խոսեց նաև ջրի քանակի մասին և ասաց, որ երբ ջրաքանակները հաշվում են ըստ հեկտարի, շատ դեպքերում հաշվում են «սենց, օդից, առաստաղից, բայց չի հիմնավորվում դա»։ Նա ասաց, որ շաբաթը մեկ ջրօգտագործող ընկերություններին հրավիրում են քննարկման, ու ամեն անգամ հնչում է հարցը՝ ինչի հիման վրա է որոշվել անհրաժեշտ ջրի քանակը։

Սևանից ջրառի վերաբերյալ շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարությունների գնահատականների հետ կոմիտեի նախագահը չհամաձայնեց։ Նա ասաց, որ երբ  ուզում են 170 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել, իրենք դրա տակ ունեն հստակ հաշվարկ, և մտադիր չեն գյուղատնտեսությանը վնասել։

Մելքոնյանն ասաց, որ թեև ջրամբարներում այս տարի 100 միլիոն խորանարդ մետրով ավելի շատ ջուր կա կուտակված, քան նախորդ տարվա այս օրերին, բայց համակարգը թույլ չի տալիս առանց Սևանից ջուր վերցնելու ապահովել գյուղատնտեսության համար անհրաժեշտ ջրի քանակը։ Նրա խոսքը «ծաղկացրեց» տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ասելով, որ ջրի մասին խոսելիս իրենք բացառում են, որ գյուղատնտեսության համար ափսոսեն ջուրը, բայց կփորձեն խնայել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

SHANTNEWS

20:00 02.08.2025

SHANTNEWS

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

BACK_TO_TOP