17:23 12.06.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երթուղային տաքսու վարորդի աղմկահարույց դեպքին` նշելով, որ վարորդին աշխատանքից ազատել կամ չազատելը որոշում է մասնավոր ընկերությունը, իսկ քաղաքապետարանը միայն կարող է տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել:
SHANTNEWS.am-ի հարցին` արդյո՞ք մեկ վարորդին ազատելով խնդիրը կլուծվի, քանի որ այն համատարած բնույթ է կրում, քաղաքապետը նշեց, որ բոլոր վարորդները՝ հանրային տրանսպորտ, թե սեփական մեքենաները վարելիս, տարաբնույթ խախտումներ են թույլ տալիս:
«Երևանի փողոցներում վարորդները մի տեղ ծխում են, մյուս տեղը վարորդը աղբ է թափում, ես օրական 3-4 անգամ, առանց չափազանցնելու, կանգնում, մարդկանց դիտողություն եմ անում շիշ, տոպրակով աղբ թափելու համար: Այստեղ նախ` պետությունը պետք է պահի կարգ ու կանոնը՝ տուգանքներով և այլ միջոցներով, բայց սա մինչև վերջ չի աշխատելու, սա մարդկանց ինքնագիտակցության մասին է խոսում, որովհետև 1 մլն մարդու ոչ մի գերատեսչություն չի կարող միաժամանակ հետևել, թե ինչ խախտում է անում, մենք ինքներս պետք է փոխվենք»,- ասաց քաղաքապետը:
Հանրային տրանսպորտը այս պահին 90 տոկոսով մասնավորին է պատկանում, ինչին քաղաքապետը դեմ է: Նրա կարծիքով` հանրային տրանսպորտը մեծ մասամբ պետք է կառավարի համայնքը, պետությունը, ինչը նոր ծրագրով նախատեսված է:
«Արդեն ունենք պատրաստ ծրագիր, այն ներկայացվել է Կառավարություն, և հավաքվում է աշխատանքային խումբ, որտեղ ծրագիրը քննարկվելու է շահագրգիռ մարմինների հետ, որից հետո սկսենք ի կատար ածել: Այստեղ տրանսպորտը մեծամասամբ լինելու է համայնքային, իսկ գծատերերը վերջին 4 տարվա մեջ ոչ մի ներդրում չեն անում գրեթե, իրենք էլ սպասում են այս նոր համակարգին»,- նշեց Հայկ Մարությանը:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...