17:43 12.06.2019
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում այս տարվա սկզբին ուսումնասիրվել էր 2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ապօրինի թմրամիջոցների իրացման, ձեռք բերման և առհասարակ դրանց ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ու կանխարգելման օրինականության վիճակը: Պարզվել էր, որ նաև ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու հետևանքով էապես նվազել են լատենտային բնույթ կրող այս հանցագործության դեպքերի բացահայտման ցուցանիշները:
Մասնավորապես արձանագրվել է, որ 2018թ. ողջ տարվա ընթացքում ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կանխվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության ընդամենը 3 դեպք: Մինչդեռ Լոռու մարզի դատախազության հետևողականության արդյունքում ակնհայտ էր դարձել, որ հիշյալ հիմնարկում եղել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության այլ արատավոր դրսևորումներ: Օրինակ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործի հերթական դատական նիստի ընթացքում ամբաստանյալը հայտնել էր, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում օգտագործել է «ազալեպտին» և «դիազեպամ» տեսակի հոգեմետ նյութեր, որոնք իրեն տրամադրել են քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները:
Չնայած մարզի դատախազի կողմից այս կապակցությամբ ներկայացված զեկուցագրի հիման վրա ՔԿՀ-ում նյութերի նախապատրաստման շրջանակներում անձը տված բացատրություններով հերքել էր դատարանում իր կողմից արված հայտարարությունը, սակայն նշանակված դատատոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել էր, որ նրանից վերցված մեզի փորձանմուշում հետազոտությամբ հայտնաբերվել է «ամֆետամին» տեսակի թմրամիջոց: Ընդ որում՝ նույն եզրակացությամբ փաստվել էր, որ տվյալ տեսակի թմրամիջոցն ու դրանց մետաբոլիտները կարող են հայտնաբերվել օրգանիզմ ներմուծումից հետո շուրջ 1-ից մինչև 10-ն օրվա ընթացքում: Այսինքն՝ թմրամիջոցը ՔԿՀ է ներթափանցվել, իրացվել և օգտագործվել այդ ժամանակահատվածում, ինչը փաստացի դուրս էր մնացել ՔԿՀ համապատասխան ծառայողների տեսադաշտից:
Նշված փաստական տվյալները վկայել են, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակայության տակ գտնվող բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի թմրամիջոցների իրացման դեպքերի նկատմամբ չի իրականացվել պատշաճ վերահսկողություն, չեն ձեռնարկվել գործուն միջոցառումներ դրանք կանխելու ուղղությամբ: Ավելին՝ քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2018թ. հայտնաբերված երեք դեպքերից երկուսում ապօրինի ձեռք բերված թմրամիջոցի կամ հոգեմետ նյութերի՝ ՔԿՀ ներս անցկացնելու և իրացնելու փորձերին անմիջական մասնակցություն են ունեցել ՔԿՀ-ի աշխատակիցները:
Հաշվի առնելով առկա անհանգստացնող վիճակը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանն այս տարվա փետրվարին միջնորդագիր էր ներկայացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետին և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին՝ ձեռնարկելու ակտիվ, համագործակցված և գործուն միջոցառումներ՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը հայտնաբերելու, դրանք կանխարգելելու ուղղությամբ:
Մարզի դատախազություն ստացված պատասխան գրություններով հավաստիացվել էր, որ միջնորդագրի քննարկման արդյունքում ՔԿՀ-ում ուժեղացվել է հսկողությունը արգելված իրերի, հատկապես թմրամիջոցների ներթափանցման ուղիները, հանգամանքները և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ և այդ նպատակով ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ: Բացի դրանից՝ ոստիկանության մարզային վարչության ենթակա բաժիններին և ՔԿՀ համապատասխան ծառայողներին հանձնարարվել էր ակտիվացնել թմրամիջոցների իրացման փաստերի հայտնաբերման նպատակով համագործակցությունը, գործուն միջոցներ ձեռնարկել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այդ թվում թմրամիջոցների իրացման վերաբերյալ օպերատիվ-տեղեկություններ ձեռք բերելու և իրացնելու ուղղությամբ համակարգված միջոցառումները:
Արդյունքում, ըստ մարզի դատախազությունում իրականացված՝ 2019 թվականին ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի աշխատանքների վիճակի միջանկյալ ուսումնասիրության՝ մարզի դատախազի միջնորդագրի հիման վրա նշված ուղղություններով ակտիվացված աշխատանքների շնորհիվ այս տարվա ընթացքում, հունիսի 10-ի դրությամբ, արդեն իսկ հայտնաբերվել է ՔԿՀ թմրամիջոց անցկացնելու փորձի 5 դեպք, այսինքն՝ 2 դեպքով կամ 60 տոկոսով ավելի, քան ամբողջ 2018թ. ընթացքում: Նշված 5 դեպքերից 4-ով ՀՀ Քրեական օրենսգրքի 34-268-րդ, 34-266-րդ և 266-րդ հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ, իսկ մեկ դեպքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել՝ նկատի ունենալով, որ ՔԿՀ այցելած անձի մոտ հայտնաբերված թմրամիջոցը եղել է մանր չափի, ինչի պատճառով վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Նշված քրեակատարողական հիմնարկ ապօրինի հոգեմետ նյութ անցկացնելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ վերջին քրեական գործը ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերով հարուցվել է հունիսի 7-ին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչն ապօրինի ձեռք է բերած և իր տաբատի գրպանում քողարկած՝ «Պրեգաբալին» հոգեմետ նյութ պարունակող «PGN-300» գրառմամբ թվով երկու հատ դեղապատիճը իրացնելու նպատակով փորձել էր անցկացնել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ՝ փորձելով օգտվել նույն հիմնարկում պահվող կալանավորված անձին տեսակցելու հնարավորությունից: Սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չէր կարողացել, քանի որ վերջինիս անձնական խուզարկությամբ թմրամիջոցը հայտնաբերվել և վերցվել էր ՔԿՀ ծառայողների կողմից: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն:
17:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...