22:11 12.06.2019
Երեկվանից համացանցում բուռն քննարկում են երթուղայինի վարորդի պահվածքը, ղեկին ծխելը և քննարկումներում շատ օգտատերեր հետաքրքրվել էին, թե ինչ հաճախականությամբ են ստուգվում երթուղայինները, ինչպես են դրանք վերահսկվում, ինչպես են վարորդները աշխատանքի ընդունվում և այլն: Այս հարցերի պատասխանը SHANTNEWS.am-ը ստացել է «Երևանտրանս» ընկերության փոխտնօրեն Մարտին Քալաշյանից:
-Ընդհանուր առմամբ, այժմ ի՞նչ վիճակում են երթուղայինները և ի՞նչ պարբերականությամբ են դրանք ստուգվում:
-Երթուղայինները հիմա միջին վիճակում են: Մենք պարբերաբար ստուգումներ ենք իրականացնում տարբեր երթուղիներում և որ մեքենաները, որ լինում են ոչ բարվոք, անսարք վիճակում, ապա մեր աշխատակիցները դադարեցնում են տվյալ երթուղայինի աշխատանքը, տրվում են ժամկետներ ու մեքենաները նորմալ վիճակի բերելուց հետո նորից թույլատրվում է դրանց շահագործումը:
-Իրական օրինակ պատմենք Ձեզ: Հենց օրեր առաջ երթուղայինում մի կին նստարանից դուրս եկած երկաթով պատռեց իր շորը: Այդ պարբերական ստուգում ասվածը քանի՞ օր, շաբաթ կամ ամիսը մեկ է լինում և արդյո՞ք բոլոր մեքենաներն են անցնում այդ ստուգումը:
-Մենք և՛ մեքենաների վիճակն ենք ստուգում, և՛ պայքարում ենք հիմնականում վարորդների կողմից սրահում ծխելու դեմ: Շաբաթվա մեջ խառը, այսինքն` երկուսին էլ վերահսկողություն իրականացնում ենք:
-Ինչպե՞ս են ընտրվում վարորդները:
-Իրենք պետք է ունենան հիմնականում վարորդական իրավունքի D կարգ, որով իրավունք է տրվում երթուղային վարել: Համապատասխան հանձնաժողով կա, և նրանք նայում են, ստուգում են և մրցույթ է լինում: Եթե բոլոր փաստաթղթերը համապատասխանում են սահմանված կարգին, այդ ժամանակ վարորդներին ընդունում են աշխատանքի և հրամանագրում են:
-Ըստ օրենքի՝ վարորդներին արգելված է մեքենայում ծխել, հեռախոսով խոսել, բարձր երաժշտություն լսել և այլն: Ինչպե՞ս եք վերահսկում այդ ամենը:
-Մենք ունենք համապատասխան աշխատակիցներ, որոնք ամենօրյա հսկողություն են իրականացնում՝ ծխելու, ղեկին բջջային հեռախոսով խոսելու և բարձր երաժշտություն միացնելու հետ կապված: Հիմնականում ծխելու հետ կապված, երբ մենք արդեն հայտնաբերում ենք տվյալ վարորդներին, կազմում ենք համապատասխան արձանագրություն: Մեր կազմակերպությունը երթուղին սպասարկող կազմակերպության հետ ունի երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր, որտեղ հստակ ֆիքսված է, որ եթե վարորդը ծխում է, ապա մեր կողմից կազմված է համապատասխան արձանագրություն, տուգանվում են իրենք: Հիմնականում մենք այնպես ենք անում, որ ընկերության կամ վարորդի գրպանին կպնենք, որպեսզի իրենք գոնե զգոն լինեն:
-Ի՞նչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, ինչպիսի՞ն է նրանց գրաֆիկը:
-Երթուղիներ կան, որ աշխատում են ժամը 07:00-23:00-ը, 10:00-21:30: Այսինքն՝ եթե լինում են փոխարինող վարորդներ, ապա այդ պայմաններում մի օր աշխատում են ծանրաբեռնված և հաջորդ օրը հանգստանում են: Այստեղ իրենց ծանրաբեռնվածությունը կապված է նրա հետ, որ փոխարինող վարորդներ չունեն և D կատեգորիայի վարորդների խնդիր ունենք: Հենց դրա համար շատերը ծանրաբեռնված են աշխատում:
– Երթուղայինում ուղևորների գերծանրաբեռնվածությունը սովորական է կարծես դարձել: Որքա՞ն է նստած ու կանգնած ուղևորների սահմանված քանակը ու արդյո՞ք վարորդներին զգուշացնում են ուղևորների տեղափոխման քանակության մասին:
-Դե, հիմնականում բոլորը նստած պետք է գնան, բայց քանի որ մեր երթուղայինները քիչ են, դրա համար այս պարագայում ստացվում է այն, ինչ ունենք և մարդիկ էլ ասում են, որ ոտքի վրա կգնան, միայն թե տեղ հասնեն: Նոր երթուղային ցանցն արդեն քննարկման փուլում է, նոր ավտոբուսներ են բերելու և առաջիկայում բոլոր հարցերը կկարգավորվեն: Դժգոհությունը, ոտքի վրա երթևեկելն արդեն դրանով կկարգավորվի:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...