19:00 13.06.2019
Սահմանափակ հատկացված տեղեր և դիմորդների գրեթե անփոփոխ թիվ … Այսպիսին է ընդունելության վիճակագրությունը արվեստի բուհերի Գյումրիի մասնաճյուղերում: Այս բարձրագույն ուսումնական հաստատությունները ունեն մեկ յուրահատկություն՝ շրջանավարտների թվի աճը կամ նվազումը նրանց ընդունելության ցուցանիշների վրա քիչ է ազդում ու սա պայմանավորված է սրանով, որ արվեստի բուհերը տաղանդավոր դիմորդների համար են: Կոնսերվատորիայի, թատրոնի և կինոյի ինստիտուտի և գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղում դիմորդների հայտերի ընդունման առաջին փուլն ավարտված է և արդեն ունեն այնքան դիմորդ, որքան հատկացված պլանային տեղերն են:
Վոկալ, երաժշտագիտություն, գործիքային կատարողականություն, երաժշտական կրթություն … 4 հիմնական մասնագիտություններն են, որտեղ կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը ընդունելություն է կատարում: Բնատուր տվյալները պարտադիր է, աշխատասիրությունը՝ ցանկալի: Սա է այս բուհի դիմորդներին ներկայացվող պարտադիր պահանջը, իսկ բարձր գնահատականը պարտադիր է անվճար տեղերը զբաղեցնելու համար: Կոնսերվատորիային ամեն տարի նույն, անփոփոխ ու խիստ սահմանափակ պետպատվերի տեղեր են հատկացվում:
«Մեզ հատկացվել է 10 պետպատվերի տեղ և անսահմանափակ քանակով վճարովի տեղեր։ Մի հետաքրքրիր երևույթի ենք ականատես, որ մեզ դիմում են ուսանողներ, ովքեր տարբեր պատճառներով նախորդ տարիներին դուրս էին մնացել բուհից։ Մեր համակարգն այնպիսին է, որ նրանք կարող են հեշտությամբ վերականգնվել։ Նրանք վարձավճարի, առաջադիմության պատճառով դուրս մնացած ուսանողներն էին»,- SHANTENWS.am-ի հետ զրույցում նշել է կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Հարությունյանը։
Գրեթե անփոփոխ թվով դիմորդներ միշտ ունենում է նաև թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 30-35 պլանային տեղերը լրացվում են: 6 բաժիններում 26 դիմորդ ունեն առաջին փուլից հետո: Հստակ սահմանված ու սահմանափակ քանակով ուսանող ունենալը իր բացատրությունն ունի՝ մեծ թվով ռեժիսորների, դերասանների, պարուսույցների ու օպերատորների պահանջարկ չկա:
Արվեստի բուհերն էլ մյուսների նման բացառություն չեն՝ նվազագույն շեմը հաղթահարելը բավարար է ուսանող դառնալու համար: Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում առայժմ մրցակցություն գեղանկարչություն բաժնում է՝ 10 տեղի համար 11 դիմորդ կա: Այստեղ էլ մրցակցությունը տաղանդի մեջ է: Սա արվեստի երեք բուհերի ընդհանրությունն է: Արվեստի բուհերում ընդունելության առաջին փուլն ավարտվել է հունիսի 1-ին, իսկ հունիսի 25-ին մեկնարկում է երկրորդ փուլը:
Այն բանակից զորացրվածների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար է:
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...