13:20 13.06.2019
Այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» քաղաքական դաշինքի ներկայացուցիչների հետ, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ընդունել է պնդումները, որ իր առաջադրումը քաղաքական որոշման արդյունք է՝ ասելով, որ սա քաղաքական մի մարմնից մյուս մարմնի անդամի ընտրություն է: Իսկ թե ինչ է քննարկել «Իմ քայլը» դաշինքի հետ, չի մանրամասնել, ասել է.
«Հուսով եմ, որ այս հարցի պատասխանները կտրվեն նաև հանձնաժողովի նիստի ընթացքում, եթե չտրվի էլ, կանդրադառնամ»:
Հարցին` հանդիպման տպավորությունը դրակա՞ն էր, պատասխանել է, թե դրական էր տպավորությունը նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպման տպավորությունը:
Լրագրողները հետաքրքրվել են նաև նրա քաղաքական հայացքների վերաբերյալ՝ հարց ուղղելով, թե դրանք չե՞ն խանգարելու աշխատանքի ընթացքում:
«ՀՀ-ում չկան մարդիկ, որ չունենան քաղաքական հայացքներ, չունենալը ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ դատավորի համար, այլ հարց է, թե դրանք որքանով են իրականացնում դատավորի արդարադատության իրականացման վրա, ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, ես բարձրաձայնել եմ: ՍԴ-ն ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ ապաքաղաքական մարմին է, կներեք, այս պետությունում ամենաքաղաքական որոշում կայացնողը ՍԴ-ն է: Անցած տարիների ընթացքում դատավորների կերպարը, նրանց վերաբերյալ ձևավորված հանրային ընկալումն այնպիսին է, որ հնարավոր է զանգել, քաղաքական որոշումներ թելադրել, ես գիտեմ, որ դա պրակտիկա է եղել, ես հստակ արտահայտվելու եմ, ցանկացած որոշում լինելու է իմ որոշումը: Որ պահին, որ զգամ ճնշման տակ եմ, այն պահից ես դատավոր չեմ լինելու, եթե ընտրվեմ դատավոր: Էդ ամենը ծիծաղելի է: Եթե գործադիր իշխանության մի կոչով կարող են ճնշում գործադրել դատական իշխանության վրա, ավելի լուրջ մտահոգության առիթ է դատական իշխանությունը»,- ասել է Վահե Գրիգորյանը:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...