14:27 13.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ G20-ի երկրները, այդ թվում` ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, Օսակայի գագաթնաժողովի ժամանակ կկարողանան որոշում կայացնել, որը պայմաններ կստեղծի տնտեսական համագործակցության համար: Այս մասին ՌԴ նախագահը հայտնել է Мир-ին տված հարցազրույցում:
Պուտինը նշել է, որ իր խորին համոզմամբ՝ միջազգային տնտեսական հարաբերությունների՝ տասնամյակներ շարունակ արդեն գործող կարգը խարխլելուն ուղղված ցանկացած գործողություն վնաս է հասցնում տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր անձանց: Դրա համար, Պուտինի խոսքերով, ՌԴ համակրանքը Չինաստանի կողմն է, որի ղեկավարի հետ ՌԴ-ն լավ հարաբերությունների մեջ է:
«Դա նույնպես էական ներդրում կլինի, քանի որ կստեղծի վստահության մթնոլորտ»,- հստակեցրել է Պուտինը և հավելել, որ երկու երկրների միջև առևտրի ծավալները աստիճանաբար աճում են և արդեն հասել են 108 մլրդ դոլարի:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ նույնը չի կարող ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին ասել:
«Ցավոք, մենք նման բաներ չենք կարող ասել ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների մասին: Հարաբերությունները դեգրադացվում են և դառնում ավելի վատը»,- նշել է Պուտինը:
13:22 30.04.2025
Հանձնաժողովը քննարկել է Մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2024 թ. գործունեության մասին հաղորդումները2024 թվականի ընթացքում 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովը պետական մարմիններին […] ...
13:18 30.04.2025
Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցելՆոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը փորձում է հանդիպել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ՝ շեշտելով, որ նրան ասելիք ունի։ Աշխատակիցների մեկը Չախոյանին տեղեկացնում է, որ թաղապետը չի պատրաստվում դուրս գալ նրա հետ […] ...
13:12 30.04.2025
Մոդին մայիսի 9-ին Մոսկվա չի մեկնիՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի ժամանի Մոսկվա Հաղթանակի օրվա առթիվ։ Երկիրը ներկայացված կլինի այլ մակարդակով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հնդկաստանի առաջնորդը չի գա, Հնդկաստանը ներկայացված չի լինի ամենաբարձր մակարդակով», – ասել է Պեսկովը։ ...
13:07 30.04.2025
Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա․ ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Lիբերալ կուսակցությանը` Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների […] ...
13:00 30.04.2025
Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ըՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...
12:55 30.04.2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […] ...