23:51 13.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից հեռացրել է Մոսկվայի ՌԴ ՆԳՆ՝ Մոսկվայի գծով գլխավոր վարչության թմրանյութերի շրջանառության վերահսկողության վարչության պետ, գեներալ-մայոր Յուրի Դևյատկինին և ՌԴ ՆԳՆ՝ Մոսկվայի գծով գլխավոր վարչության Արևմտյան վարչական շրջանի ներքին գործերի վարչության պետ, գեներալ-մայոր Անդրեյ Պուչկովին լրագրող Իվան Գոլունովի հետ կապված միջադեպից հետո: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
Путин освободил от должности двух генералов полиции после скандала с задержанием Голунова pic.twitter.com/aXwD1iZByo
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) June 13, 2019
Լրագրող Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին: Իրավապահների տվյալներով՝ լրագրողի մոտ հայտնաբերել էին թմրանյութերի 5 փաթեթ: Թմրանյութեր էին հայտնաբերվել նաև նրա բնակարանում: Գոլունովի խոսքերով՝ դրանք իրեն չեն պատկանել: Լրագրողը պնդում էր, որ իր դեմ կեղծ մեղադրանքներ են ներկայացվել իր լրագրողական գործունեության պատճառով:
Գոլունովի նկատմամբ տնային կալանք էին սահմանել: Գոլունովի ձերբակալությունը լայն արձագանք էր ստացել ինչպես ՌԴ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Լրագրողին աջակցություն էին հայտնել ինչպես այլ լրագրողներ, այնպես էլ երգիչներ, դերասաններ, արվեստի գործիչներ:
Հունիսի 11-ին լրագրողի դեմ բոլոր մեղադրանքները կասեցվել էին ապացույցների ոչ լիարժեքության պատճառով: Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը Վլադիմիր Պուտինի խնդրել էր աշխատանքից ազատել Յուրի Դևյատկինին և Անդրեյ Պուչկովին:
14:17 30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...
14:12 30.04.2025
Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համարՈստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը: ...
14:08 30.04.2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա ՀռոմումԻրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...
14:04 30.04.2025
Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդուԻսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...
13:48 30.04.2025
ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբից չորրորդ րոպեին աչքի է ընկել Ուսման Դեմբելեն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ ...
13:40 30.04.2025
Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄՊակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ «Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։ Գործակալության աղբյուրը նշել […] ...