14:30 14.06.2019
Պարսից ծոցն աշխարհի ամենաթեժ կետերից է: Հատկապես վերջին 40 տարիներին այն բազմաթիվ պատերազմների ու տեղային հակամարտությունների օջախ է դարձել: Տարածաշրջանում առաջնորդության հասնելու և իրենց դիրքերը ամրապնդելու համար Պարսից ծոցի երկրները, այսպես ասած, զգուշավոր քաղաքականություն են վարում:
Վերջին լարումը կապված է նրա հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի հետ 2015թ. կնքված միջուկային պայմանագրից՝ Իրանի նկատմամբ սահմանելով նոր պատժամիջոցներ: Մի քանի անգամ ԱՄՆ հայտարարել է, որ իրենք պատրաստ են բանակցությունների, բայց, ըստ էության, Իրանին առաջարկվող պայմանները խիստ սահմանափակումներ են ենթադրում, որին Իրանը ընդառաջ չի գնում, թեև հայտարարում է, որ իրենք էլ պատրաստ են բանակցությունների: Երկու կողմն էլ միմյանց դիրքերը մեղմացնելու համար ճնշումներ են գործադրում: Դրա համար առիթները պակաս չեն:
Հունիսի 13-ին Օմանի ծոցում պայթյուններ գրանցվեցին նավթատար երկու Front Altair and Kokuka Courageous տանկերներում: Նավերի անձնակազմերը անվնաս տարհանվեցին, սակայն երկու նավերում էլ ուժեղ հրդեհ բռնկվեց:
Տանկերներից Front Altair-ը պատկանում է նորվեգական ընկերությանը: Այն այրվել է Իրանի և ԱՄԷ-ի միջնամասում: Երկրորդ տանկերը՝ Kokuka Courageous-ը, ճապոնական է: Այն հարձակման է ենթարկվել Հորմուզի նեղուցից արևելք ընկած հատվածում:
ԱՄՆ-ն շտապ հայտարարեց, որ այս ամենի մեղավորը Իրանն է: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց.
«Ընդհանուր հաշվով, այս հարվածները ցույց են տալիս այն վտանգը, որ սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը: Սա հարձակում է նավարկության ազատության վրա և լարվածություն մեծացնող անընդունելի կամպանիա Իրանի կողմից»:
Իրանը հերքեց մեղադրանքները: Ավելին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ տանկերների հետ կապված միջադեպը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները մեղմացնելու համար Իրանում է Ճապոնիայի վարչապետ Աբե Սինձոն, իսկ տանկերներից մեկը ճապոնական է:
«Ճապոնիայի հետ կապ ունեցող տանկերների վրա հարձակումը տեղի է ունենում, երբ Ճապոնիայի վարչապետը հանդիպում էր այաթոլա Ալի Խամենեիի հետ՝ երկար ու բարեկամական զրույց ունենալով: Կասկածներ չեն առաջանում նկարագրելու այն, թե ինչ տեղի ունեցավ այս առավոտյան»,- թվիթերյան իր էջում գրել է Ջավադ Զարիֆը:
Reported attacks on Japan-related tankers occurred while PM @AbeShinzo was meeting with Ayatollah @khamenei_ir for extensive and friendly talks.
Suspicious doesn't begin to describe what likely transpired this morning.
Iran's proposed Regional Dialogue Forum is imperative.
— Javad Zarif (@JZarif) June 13, 2019
Դրանից հետո ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեսանյութ է հրապարակել, որում, ըստ գերատեսչության, երևում է, որ իրանական կողմը վնասված տանկերից դուրս է հանում չպայթած ականը: Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին, հայտնել էր, որ այսկերպ Իրանը փորձում է թաքցնել իր մասնակցությունը այդ միջադեպին:
Տանկերների վրա հարձակումը վերջին երկու ամսվա մեջ երկրորդ դեպքն է: Մայիսի 12-ին նավթատար 4 նավեր էին հարձակման ենթարկվել ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստում: Հարձակման հետևանքով վնասվել էին Սաուդյան Արաբիայի 2 նավեր, և ԱՄԷ-ի ու Նորվեգիայի մեկական նավ։ Դրանից անմիջապես հետո ԱՄՆ-ն այդ հարձակումների մեջ մեղադրեց Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նույնիսկ հայտարարեց, որ այնտեղ հայտնաբերվել են ականներ, որոնք ամենայն հավանականությամբ իրանական են:
Դեռ անցյալ ամիս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Իրանը այդ հարձակումները իրականացրել է, որպեսզի ազդի նավթի գնի վրա: Անցյալ ամիս նավթի գնի շատ մեծ տատանումներ չգրանցվեցին: Սակայն հունիսի 13-ի Օմանի նեղուցում տեղի ունեցած հարձակումից հետո նավթի համաշխարհային շուկայում սև ոսկու գնի կտրուկ աճ է նկատվել:
Ըստ այդմ, Brent տեսակի նավթի գինը աճել է 4.5% տոկոսով՝ յուրաքանչյուր բարելի համար դառնալով $62.64 դոլար: Inspired Energy ընկերության շուկայագետ Բեն Մաքֆարլեյնը հայտնել է, որ հնարավոր նոր հարձակումները կարող են նավթի գնի նոր աճի պատճառ դառնալ:
«Լրացուցիչ մտահոգությունների պատճառով կարող է առաջիկա օրերին շարունակվել նավթի գնի աճը»,- ասել է Բեն Մաքֆարլեյնը:
Դեռևս մայիսի 12-ի նավթատարների հրդեհումից հետո Արաբական լիգայի երկրները արտակարգ նիստ հրավիրեցին և համատեղ հայտարարություն ընդունեցին՝ դեմ արտահայտվելով Իրանին: Դրա գլխավոր նախաձեռնողը Սաուդյան Արաբիան էր: Արաբական Լիգայի հայտարարությանը դեմ էր Իրաքը՝ նշելով, որ այս ամենը կարող է նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում: Եվ հենց այդ ժամանակ Իրանի ԱԳ նախարար Զարիֆը կոչ արեց տարածաշրջանի երկրներին միմյանց վրա չհարձակվելու համաձայնագիր կնքել:
Հունիսի 5-ին ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե չի բացառում Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունները:
«Միշտ կա նման հնարավորություն»,- այսպես է պատասխանել Թրամփն այն հարցին, թե որքա՞ն է ԱՄՆ-ի կողմից Իրանում ռազմական միջամտության հավանականությունը:
Ռոհանիի խոսքերով՝ Իրանը պատերազմ չի սկսի ԱՄՆ-ի դեմ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ հայտարարել է, որ իրենք պատերազմ չեն սկսի, սակայն անհրաժեշտության դեպքում պատասխան կտան:
«Մենք տարածաշրջանում պատերազմ չենք սկսի նույնիսկ ԱՄՆ-ի դեմ, սակայն եթե մեր դեմ պատերազմներ սկսեն, մենք համարժեք արձագանք կտանք: Այս լարվածության արմատները պայմանավորված են Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմով: Երբ այս պատերազմն ավարտվի, մենք դրական զարգացումներ կտեսնենք տարածաշրջանում և աշխարհում»,- ասել է Ռոհանին:
Սրանով հանդերձ՝ և՛ ԱՄՆ-ն, և՛ Իրանը հայտարարում են, որ պատրաստ են բանակցությունների:
Պատրաստեց Քրիստինե Ալագուլյանը։
17:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...