Վթարային էլեկտրաենթակայանն ու բաց մալուխները՝ լուրջ սպառնալիք բնակիչների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.02 oC

Վթարային էլեկտրաենթակայանն ու բաց մալուխները՝ լուրջ սպառնալիք բնակիչների համար

00:00 15.06.2019

Գյումրու «Վան» ռեստորանի նախկին հանգստյան գոտու տարածքն անվտանգ չէ  հենց բնակիչների համար: Տների կողքին գտնվող էլեկտրաենթակայանն իր մալուխային ցանցով խիստ գերլարման գոտի է ստեղծել տարածքում: Ու այդ ենթակայանից հոսանք է ստանում 12 ընտանիք։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

Մալուխները բաց կցոններով են, իսկ մեծ հզորության ենթակայանը խիստ վթարային է ու ճահճային հատվածում։ Հոսանքահարման դեպքեր, բնակիչների խոսքերով, ինչքան ասես՝ լինում են: Խնդիրը մի քանի ամսվա չէ, տարիներով էլեկտրական մալուխների նորացում չի եղել, իսկ տարածքի գերխոնավեցման հետևանքով ենթակայանը դարձել է վթարային:

Նախկին հանգստյան գոտու տարածքը երկրաշարժից հետո է բնակեցվել: Տասնյակ տնակներ են տեղադրվել անթույլատրելի գոտում՝ ենթակայանի հարևանությամբ: Հետո տնակները դարձել են քարաշեն տներ: Խոնավ ու ճահճացած տարածքում կառուցված տները սնվում են հենց այդ վթարային ենթակայանից։

Խոնավ տարածքում ու վթարային ենթակայանի տանիքին արդեն ծառեր են աճել ու այնքան փարթամացել, որ բաց տանիքից ու առանձնացված պատերից են ճյուղերը դուրս եկել: Վթարային պատերին ամրացված են հաշվիչներ ու ապահովիչներ, որտեղ ամեն ամիս ու մի քանի անգամ տեսուչն է մտնում, հոսանքի տատանումները, դրա հետևանքով անջատումներն են շատ: Կցոններով ու բաց մալուխները դուրս են գալիս դեպի էլեկտրական հաշվիչներ ու նույն կերպ հասնում սպառողին: Ենթակայանին ամենամոտը Մարգարյանների տունն է, թեև խնդիրը միայն  այս  ընտանիքին չի առնչվում, բայց ստացվեց, որ խիստ մտահոգվածը միայն նրանք էին:

 

60-ականներին, երբ հանգստյան գոտին է ստեղծվել, նաև ենթակայանն է կառուցվել: Շահագործվել է անվնաս, հավանաբար, մինչև 90 -ականները , որից հետո հանգստյան գոտին չի գործել: Հետո ենթակայանի վիճակն ու անվտանգ շահագործումը ոչ մեկին չի հետաքրքրել: Հայաստանի էլցանցեր ընկերոթյան Ղարս մասնաճյուղի ճարտարագետն ասում  է, որ ենթակայանը իրենց հաշվեկշռում չէ, բայց  ոչ անվտանգ ենթակայանին հոսանք տալիս են իրենք:

Ստացվում է՝ էլցանցը միայն էներգիա մատակարարելու տերն է եղել, իսկ ենթակայանը թողնվել է առանց վերանորոգման: Նախկին հանգստյան գոտու շենքը հիմա այլ է մշակութային նշանակության է լինելու, հանձնված է ժողգործիքների նվագախմբին, բայց դարձյալ անորոշ է վտանգավոր ենթակայանի հետագա շահագործման հարցը:

Բնակիչների  բողոքը մեզ, մեր հարցումներն էլ էլցանցին, օգնեցին , որ պատասխանատուները վիճակին ծանոթանան, որի մասին ահազանգ մի քանի անգամ տարածքի ապրողներն ուղղել էին էլցանցին:

Վթարային ենթակայանի վերանորոգում գլխավոր ճարտարագետը շեշտում է՝ հաստատ չի լինի, նորը կառուցելն էլ դեռ առաջարկելու են, հույս ունեն, որ ներդրումային ծրագրում տեղ կգտնի:

Հիմա 25 էլեկտրական հաշվիչ կա, բայց գործող է 12-ը: Այսինքն՝ այդքան տուն է էներգասնուցում ստանում ենթակայանից: Մնացած մալուխները բաց ու խճճված վիճակում են մնում: Առաջանահերթ անվտանգության հարցն են լուծելու, որը տարիներով ուշադրությունից  դուրս է մնացել: Վնասված մալուխները կփոխվեն, իսկ  հաշվիչները դուրս կբերվեն վտանգավոր ենթակայանից: Այս աշխատանքների մեկնարկին  բնակիչներն այս անգամ երկար չեն սպասելու:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արևը 24 ժամվա ընթացքում գրանցել է երկրորդ M դասի բռնկումը

10:32 04.08.2025

Արևը 24 ժամվա ընթացքում գրանցել է երկրորդ M դասի բռնկումը

Երկուշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) նոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ժամը 07:57-ին Արեգակի վրա 4168 ակտիվ շրջանում տեղի է ունեցել երկրորդ՝ M դասի բռնկումը (ուժեղ, նախնական գնահատականը՝ M2.1),- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը ՏԱՍՍ-ին տեղեկացրել էր կիրակի օրը նույն կետերի խմբում […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

10:20 04.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

09:53 04.08.2025

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

09:47 04.08.2025

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...

BACK_TO_TOP