Ժնջիլով կապած տարան արջի վանդակը, ոտքերս կապեցին «Նիվային» ու քարշ տվեցին. գեներալ Մանվելի կողմից խոշտանգված ազատամարտիկ. 1in.am – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ժնջիլով կապած տարան արջի վանդակը, ոտքերս կապեցին «Նիվային» ու քարշ տվեցին. գեներալ Մանվելի կողմից խոշտանգված ազատամարտիկ. 1in.am

16:45 14.06.2019

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նախօրեին դատարան էր ներկայացվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը։ Նա պնդում է, որ տարիներ առաջ դարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը։ Ազատամարտիկի խոսքերով՝ Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել:

Աշոտ Իսախանյանը երեկ դատապարտյալների համար ՔԿՀ-ում նախատեսված հեռախոսից զանգահարել էր «Առաջին լրատվական»-ին, և վերջինս, օգտվելով առիթից, մի քանի հարց է ուղղել նրան նախկինում տեղի ունեցած միջադեպից և ոչ միայն։

–  Պարոն Իսախանյան, կպատմե՞ք, թե Մանվել Գրիգորյանի հետ ձեր հակասությունները երբ են սկսվել, ինչո՞ւ է տարիներ առաջ Գրիգորյանը ձեզ, ձեր նկարագրմամբ, պահել «պադվալում», խոշտանգել։  Ինչի՞ց էր կոնֆլիկտն առաջացել։

– Հիմա անդրադառնամ ձեր հարցին. դեպքը եղել է 2000 թվականին։ Ես ազատամարտիկ եմ, 1990-1994 թվականները մասնակցել եմ պատերազմական գործողություններին, 5 անգամ վիրավորվել եմ։ Մանվել Գրիգորյանին ճանաչել եմ 1990 թվականին պատերազմի դաշտից։ 2000 թվականին ես գնացի պաշտպանության նախարարություն, Մանվել Գրիգորյանն այնտեղ էր, ինձ հրավիրեց ԵԿՄ, կանչեց ու ասաց՝ Աշոտ, ուզում եմ մեր ազատամարտիկներին օգնեմ, կարա՞ս դրամահավաք կազմակերպես։ Ես էլ իրանից խնդրեցի, որ  օրինական ընթացք տրվի դրան՝ իր կողմից հրաման, կարգադրություն արվի։ Մանվել Գրիգորյանն էլ ասաց, որ ուզում է, որ դա ներքին կարգով լինի, ոչ հրապարակային, օրինական։ Ինչևէ։ Մենք պայմանավորվեցինք, որ եթե այդ ճանապարհով ենք գնում, ապա հավաքված գումարի մի մասը կտանեմ Երկրապահ, իսկ մյուս մասը կպահեմ իմ մարտական ընկերներին օգնելու համար։ Պայմանավորվեցինք, որից հետո ես 480 միլիոն դրամ հավաքեցի։ Ինչպես պայմանավորվել էինք՝ 240 միլիոն դրամը տարա իրենց գյուղ՝ Արշալույս, իրենց տանը տվեցի։ Ինքը պահանջեց գումարի մնացած մասն էլ տամ, ես հրաժարվեցի, ու այդպես ստեղծվեց լարվածությունը, և նա ու իր ախրաննիկները մի քանի հոգով սկսեցին ինձ ծեծել։ Ծեծողներից մեկին շատ լավ հիշում եմ, իր աջ ձեռքն էր՝ Ճուտ մականունով։ Սկսեցին ծեծել, ապա մեշոկը քաշեցին գլխիս ու ինձ տարան պադվալ, ժնջիլները քցեցին վիզս ու այդպես 22 օր ամեն օր, օրը մի քանի անգամ գալիս ծեծում էին ինձ, խմած, հարբած գալիս ու ծեծում էին, Մանվել Գրիգորյանը անձամբ ինքը աթոռի ոտքերը ջարդում էր ու ծեծում էր։ Նշեմ, որ այդ տեղում, որտեղ որ ինձ պահում էին, խոսակցություններ էին գնում, որ Մանվել Գրիգորյանն իր բանդայի հետ ազատամարտիկ էին կախել, որը հետո սարքել էին ինքնասպանություն։ Դրանից հետո Մանվելը որոշեց, որ ինձ պետք ա կրակի։ Վստահ եմ, որ կխփեր, բայց էդ պահին զանգ եկավ իրեն։ Հետո ինձ տենց ժնջիլով կապած տարան արջի վանդակը։ 3 օր նույն վանդակում համ արջն էր կապած, համ ես, կես մետր դիստանցիա էր ընդամենը։

Ձեզ ինչպե՞ս է հաջողվել դուրս գալ այդտեղից։

– Այդ օրը Էջմիածնում քաղաքապետի ընտրություններ էին։ Զանգ եկավ, իրենք գնացին։ Դրանից հետո ինձ տենց ժնջիլով տարան ջուր խմելու, որի ընթացքում ես մի փոքր քար վերցրի գետնից ու գցեցի ջեբս։ Ջուր խմելուց հետո ինձ հետ բերեցին այնտեղ, որտեղ պահում էին։ Պատերին մեխեր կային, որոնց մի քանի անգամ խփելուց հետո կողպեքը բացվեց։ Երբ դուրս եկա, ես տեսա, որ Երկրապահի գարաժներից մեկում էի, հիմա էլ կարող եմ տանել ցույց տալ, թե որտեղ են։ Մի խոսքով՝ դուրս գալուց հետո ինձ հաջողվեց փախնել։

Հետո իրենք ձեզ չե՞ն հետապնդել։

– Իհարկե, եկան հետևիցս, փնտրեցին, բայց այդ ժամանակ ես դիմեցի Երկրապահի Հրազդանի կառույցի ղեկավարին՝ Աբել Հարությունյանին։ Խնդրեցի Մանվել Գրիգորյանի դեմն առնել, որ ինձ չհետապնդեն։ Ամբողջ ախրանան լարել էր հետևիցս։ Մի խոսքով՝ այդ բանակցությունների վերջում Մանվել Գրիգորյանն ինձ ասաց, որ ավելի լավ կլինի գնամ հանձնվեմ, սաղ իմ վզին վերցնեմ ու նստեմ, եթե չեմ ուզում մեռնել։ 2000 թվականին ես գնացի Էրեբունու ոստիկանության բաժին դիմեցի ու այդպես դատվեցի։

Ինչի՞ համար դատվեցիք, Մանվել Գրիգորյանն ի՞նչն էր ստիպել ձեզ վրա վերցնել։

– Գլխիս սարքեցին ու ոչ մեկ անգամ։ Առաջին անգամ նստելուց հետո նորից դուրս եկա, նորից հետապնդումը շարունակեց, էլի գլխիս սարքեց, ու նորից նստեցի։ 24 տարեկան տղա էի ու էդպես ընկա նրանց ծուղակը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP