Արցախ ներմուծված ապրանքների ծավալն ապրիլ ամսվա ընթացքում աճել է 15.2%-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Արցախ ներմուծված ապրանքների ծավալն ապրիլ ամսվա ընթացքում աճել է 15.2%-ով

19:15 14.06.2019

Ընթացիկ տարվա մայիս ամսվա ընթացքում Արցախի տարածք են ներմուծվել 12.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1.7 մլրդ դրամով կամ 15.2 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 8.2 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.7 մլրդ դրամի դիմաց կամ ավել 6.5 %-ով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ արտահանված ապրանքանյութական արժեքների 95.1 %-ը կամ 7.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքները արտահանվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով:
Ներմուծված ապրանքանյութական արժեքների մասնաբաժնում ևս գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարված ներմուծումները` կազմելով ընդհանուր ներմուծման ծավալի 73.6 %-ը կամ 9.5 մլրդ դրամ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

09:42 16.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

BACK_TO_TOP