20:29 14.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել՝ հայտնելով, որ կայացել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների հանդիպումը:
«Հունիսի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում: Քննարկման առանցքում են եղել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկացման գործընթացում առաջացած խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Խորհրդակցության ընթացքում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկացման գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը հակիրճ ներկայացրել է սնանկացման գործընթացը, որի վերաբերյալ պարտատերերը հայտնել են իրենց դիրքորոշումները:
Քննարկման արդյունքում փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝
• առաջիկայում մշակել չափորոշիչներ՝ գործարանը պոտենցիալ ներդրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ,
• հստակեցնել գործարանի պահպանման հնարավոր մեխանիզմները,
• ընդունվել է ի գիտություն կառավարիչի տրամադրած տեղեկությունն առ այն, որ աճուրդի իրականացման գլխավոր նախապայման է հանդիսանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման վերաբերյալ համապատասխան բիզնես-առաջարկի առկայությունը, որը ենթակա է քննարկման «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի և ՀՀ կառավարության կողմից»,- գրել է նա:
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...