20:52 15.06.2019
Գյումրու փողոցաշինական աշխատանքներում փոփոխություն է նկատվում: Թեև դարձյալ տեմպերն անհամեմատ են ծավալների հետ, այնուամենայնիվ, աշխատանքային ընթացքի տեղաշարժ կա, որի մի մասն էլ անցած տարվա գործի թերությունների վերացումն է: Օրինակ՝ Վազգեն Սարգսյան փողոցում աշնանը շարած եզրաքարերը քանդում, նորն են շարում: Իսկ եզրաքարերը նույն ընկերության արտադրանքն են, գործն անում է նույն շինարարը, ուղղակի պահանջվել է շիննորմերին համապատասխան շարվածքով կառուցել:
Հիմա շինարարն ինչ անում է՝ որոշ փողոցների համար արդեն ոչ թե կրկնակի, այլ եռակի աշխատանք է: Ավարտելու փոխարեն թերությունները վերացնելու մասին խոսելիս ասում են, որ հունիսի 30-ը փողոցների վերակառուցման վերջնաժամկետ չէր կարող լինել: Աշխատանքների ձգձգման պատճառները պատվիրատուի համար մնում են նույնը, որոնք վերագրվում են նախագծողներին ու շինարարներին: Որակի մասին կարծիք ասողներ չկան, առանց խոսքի, շինարարն է թերություններով կատարած գործը շտկում: Անցած տարի Տիգրան Մեծում, հիմա էլ Վազգեն Սարգսյան փողոցում շինարարը քանդում է իր շարած եզրաքարերը:
Վազգեն Սարգսյան փողոցում անցած տարվա աշնանը շինընկերության բանվորներն արագ ու շտապ մայթերը փորեցին, նույն տեմպով էլ եզրաքարերը շարեցին: Քարը՝ տակը, ձյունը՝ վրան, եզրաքարերն այդպես մնացին, մինչև հերթը հասավ խճապատմանը: Այդ ժամանակ երևացին շիննորմերին ոչ համապատասխան, ծուռուշիտակ շարվածքները։
Հին եզրաքարերը նորերից տարբերվում են միայն վնասված հատվածներով: Շինարարն ասում է ՝ տեղադրվող նորերի որակը չի փոխվել, նույն ընկերության արտադրանքն է: Հիշեցնենք, որ եզրաքարերի որակը կասկածի տակ դրվեց, երբ Տիգրան Մեծ փողոցում էին աշխատանքները գնում:
Հարաբերական հանգիստ վիճակից փողոցաշինական աշխատանքերում ակտիվացում է նկատվում, գործի ծավալները համեմատաբար մեծացել են: Մոտ 2 կմ երկարության Վազգեն Սարգսյան փողոցում և՛ եզրաքարեր են փոխում, և՛ խճապատում, և՛ ասֆալտ անում, բայց առայժմ ասֆալտը հասել է միայն մայթերին:
Ոչ միայն Վազգեն Սարգսյանում է այդպես, մյուսներում ևս փողոցաշինական աշխատանքների անփոփոխ աշխատաոճն է՝ մի մայթին ասֆալտապատում են անում, մյուսում դեռ ջրահեռացման ցանցի համար փոսեր են փորում: Անցած տարվանից կիսատ մնացած կոմունիկացիոն ցանցն են փոխում: Այժմ 12 փողոցում և 2 հրապարակում է շինարարություն ընթանում, որոնց ավարտի ժամկետներն անորոշ են, այսինքն՝ պատվիրատուն ժամկետներ չի հստակեցրել:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...