17:37 17.06.2019
Վրաստանում արդեն երկրորդ անգամ ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով այնտեղ բնակվող ադրբեջանցի ակտիվիստ, հասարակական գործիչ։ Այս անգամ ադրբեջանցիները որոշել են հետևել օրենքի տառին և հերթական ակտիվիստին ուղղակի առևանգելու փոխարեն Վրաստանի ոստիկանությանը դրդել են ձերբակալել նրան ու փոխանցել իրենց։
Խոսքը այս անգամ հասարակական գործիչ Ավթանդիլ Մահմեդովի մասին է։ Նա 2017 թվականից ընտանիքով բնակվում էր Վրաստանում ու այնտեղ քաղաքական ապաստան էր հայցել տեղի իշխանություններից։ Այսօր, սակայն, վրացական իրավապահները ձերբակալել են նրան։ Հարազատներին տեղեկացրել են, որ ձերբակալվածին հանձնելու են Ադրբեջանի իշխանություններին։
Մահմեդովի մտերիմները արդեն մեծ աղմուկ են բարձրացրել՝ տարբեր լեզուներով տարածելով նրա ձերբակալման մասին լուրը։ Դրանից հետո՝ քիչ առաջ, Վրաստանի իրավապահները տեղեկացրել են, որ Մահմեդովը Ադրբեջանի իշխանությունների կողմից Ինտերպոլի միջոցով հետախուզվում էր խարդախության համար։ Իրավապահները պնդում են, որ Վրաստանի իշխանությունները մերժել էին քաղաքական ապաստանի տրամադրումը։
Սա, հիշեցնենք, երկրորդ դեպքն է, երբ Վրաստանից Ադրբեջան է տեղափոխվում Բաքվի իշխանությունների համար անընդունելի գործիչ։ Նախորդ անգամ, սակայն, այդ ամենը կատարվել էր ավելի ցինիկ ձևով։ Խոսքը ընդդիմադիր գործիչ Աֆղան Մուխթարլիի առևանգման մասին է։ Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները հենց Վրաստանում, առանց տեղական իրավապահների իմացության, ձերբակալել ու Ադրբեջան էին փախցրել նրան։
Մուխթարլիի դեպքը նույնպես մեծ հնչեղություն էր ստացել, քանի որ բացի բուն մարդու իրավունքների հարցերը, արհամարհվել էր նաև Վրաստանի ինքնիշխանությունը։ Սա նաև ազդանշան էր ադրբեջանցի ակտիվիստների համար, որ Վրաստանը անվտանգ երկիր չէ իրենց համար։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...