13:39 18.06.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: Հիմնադրամի նոր ռազմավարությունը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Հիմնադրամը բնակարաններ էր փնտրում, գնում, վերանորոգում, տեխնիկայով կահավորում ու հանձնում որևէ անօթևան ընտանիքի: Սակայն այս ծրագիրը բավական լուրջ վերլուծության ենթարկեցինք և հասկացանք, որ էսպես շատ արդյունավետ չի ինքը և պետք է դարձնել էլ ավելի արդյունավետ այն առումով, որ մենք դոմիկից հանում ենք մի մարդու, ով աղքատ է, բնակարանը գնում ենք մի մարդուց, ով էդ գումարի կարիքն ունի, այսինքն՝ ինքը նույնպես սոցիալապես լավ վիճակում չէ, որ վաճառում է իր բնակարանը և թողնում-գնում է: Մենք դեմոգրաֆիայի խնդիր չենք լուծում այդ ծրագրով: Երկրորդ` մենք աղքատ ընտանիքին հանում, բերում, շատ լավ պայմանների մեջ ենք դնում, բայց էդ ընտանիքը, երբ գալիս է ձմեռը, և իր հաշվիչը 50, 60 հազար դրամ է ցույց տալիս, որ ինքը պետք է մուծի, ինքը չունի այդ գումարը, որ մուծի: Մարդուն ևս մեկ անգամ սթրեսի ենք ենթարկում: Էդ ընտանիքը նորից սկսում է զանգել հիմնադրամ, ասել՝ տուն եք գնել, հիմա էլ խնդրում եմ իմ վարձը մուծեք, որովհետև ես էնտեղ 5 կամ 10 հազար դրամով փայտ էի վառում կամ չգիտեմ ինչ էի վառում, տաքանում էի մեկ սենյակում, էստեղ ես չեմ կարողանում ապրել»,- ասել է Արշամյանը:
Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի՝ լուծման տարբերակը Գյումրիում շենք վերցնելն է: Շենքը առկա է, մտածում են այն վերանորոգելու և ավելի շատ մարդու բնակարան հանձնելու ուղղությամբ։
«Մինչև այսօր մենք 42 բնակարան ենք տվել, առաջին շենքը գտնվում է Գործարանային հասցեում, մյուսն էլ, որ ստացվում է պարոն նախագահի ջանքերով, դեմ-դիմաց են, հանրակացարանային շենքեր են: 80 բնակարանում մենք մեկ տարում կապահովենք այդ մարդկանց: Շենքի վրա տեղադրելու ենք արևային պանելներ, որպեսզի հոսանքի ծախսը բավական իջեցնենք: Շենքի շուրջ փորձելու ենք բիզնեսներ հիմնադրել և ապագա շահառուներին ներառել»,- հավելել է նա ու նաև նշել, որ շենքի վերանորոգման համար հայտարարվող մրցույթին մասնակցելու հնարավորություն կտան նաև Սփյուռքի ներկայացուցիչներին:
Իսկ վերևի հարկերում մշակութային ստուդիաներ տեղակայված կլինեն, որտեղ մուտք ու ելքի հնարավորություն կունենան շենքում բնակվող երեխաները: Ստուդիաներում կստեղծագործեն մշակութային գործիչները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ժամանակ ցույց է տվել նաև շենքի նախագիծը՝ ասելով, որ ներքևի հարկում կարող են նաև արտադրամասեր գործել: Ծրագիրն իրականություն դարձնելու համար «Լոս Անջելես» հեռուստամարաթոն կկազմակերպվի: Ծրագրի առավելագույն արժեքը 1.5 մլն դոլար է: 1 մլն դոլարից ավելի նվիրատվություն արդեն արվել է:
Մանրամասները՝ տեսանյութում:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...