14:15 18.06.2019
Ազգային ժողովում ՍԴ անդամի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը քննելիս ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նրա մի քանի ելույթների անդրադարձավ։ Պետրոսյանն ասաց, որ ինքը չի աղավաղել Գրիգորյանի խոսքերը իրենց խմբակցության հետ նիստից հետո, այլ Գրիգորյանն է փոխել իր խոսքը։
Նա մեջբերեց Գրիգորյանի այն խոսքերը, ըստ որոնց՝ Հայաստանի ներկա Սահմանադրությունը «բռնաբարության ծնունդ է»։ Պետրոսյանը հարցրեց Գրիգորյանին՝ այդ դեպքում ինչո՞ւ եք հայտնվել այդ բռնաբարման ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին՝ Սահմանադրական դատարանում հայտնվելու համար։
«Դուք ասում եք՝ հանրապետության նախագահը լեգիտիմ չէ։ Բա որ լեգիտիմ չէ, Դուք ստեղ ի՞նչ գործ ունեք, մենք ի՞նչ ենք անում ստեղ։ Իսկ կարո՞ղ է հանկարծ մի օր հանրապետության նախագահը որոշի ղեկավարվել Հայաստանի Սահմանադրության 169-րդ հոդվածով և դիմի ՍԴ, Դուք էլ էդ համոզմունքով ասեք՝ Դուք ոչ լեգիտիմ նախագահ եք, ես Ձեր դիմումը չեմ ուսումնասիրում, չեմ քննում»,- ասաց Պետրոսյանը։
Պատգամավորն ասաց, որ իրեն իրավունք չի վերապահում բարոյական դասեր տալ, բայց համարում է, որ եթե որևէ սուբյեկտի լեգիտիմ չեն համարում, ապա չեն կարող նրա կողմից առաջադրվել։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...