20:45 18.06.2019
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից:
Սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայ-Իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակադակի վրա, դրանց օրակարգում առկա է զարգացման միտում։
Քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծել է վերջերս Իրանի Մեջլիսում ԵԱՏՄ-ի հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտու պայմանագրի վավերացման փաստը, նշելով որ դա կարող է լավ խթան հանդիսանալ երրկողմ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման համար։
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրել է իր Իրանցի գործընկերոջը Երևան և ստացավ փոխադարձ հրավեր։
Անդրադարձ է կատարվել էներգետիկ, անվտանգության, պարենային, ենթակառուցվածքների ոլորտներում առկա համագործակցությանը և դրա ծավալման անհրաժեշտությունը։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարևորել է Ղարաբաղյան հիմնահարցում Իրանի կողմից ցուցաբերվող հավասարակշռված վերաբերմունքը, ինչին Ալի Շամխանին արձագանքեց, որ Իրանի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատումը և համագործակցության խորացումը։
Ալի Շամխանին ներկայացրել է ՀՀ Վարչապետի իրան կատարած այցի արդյունքում գրանցված որոշումների կատարողականների վիճակը։
14:17 30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...
14:12 30.04.2025
Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համարՈստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը: ...
14:08 30.04.2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա ՀռոմումԻրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...
14:04 30.04.2025
Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդուԻսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...
13:48 30.04.2025
ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբից չորրորդ րոպեին աչքի է ընկել Ուսման Դեմբելեն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ ...
13:40 30.04.2025
Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄՊակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ «Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։ Գործակալության աղբյուրը նշել […] ...