14:00 19.06.2019
Երեկ ֆուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում, մրցակցի հարկի տակ, 1:2 հաշվով հաղթել է Իտալիայի ընտրանուն: Հաղթանակից հետո ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը իր մեկնաբանությունն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին ։
– Ինչի՞ շնորհիվ հաղթեցիք։
– Մեզ հաջողվեց հաղթել թիմային խաղի շնորհիվ։ Մեկշաբաթյա լավ նախապատրաստություն անցանք։ Տղաները նաև հասկացան, որ կարող ենք ու պարտավոր ենք հաղթել։ Թիմի առջև հենց այդ խնդիրն էր դրված։ Նման մրցակիցների դեմ առաջին պլան են մղվում ցանկությունը, նվիրվածությունը, աշխատանքը, ինչը երեկ մեր թիմն ամբողջովին ներդրել է։ Այս ամենի արդյունքում կարողացանք հաղթել։
– Նորույթ կա՞ր մեր խաղում։
– Յուրաքանչյուր հանդիպմանը նորույթներ լինում են։ Ռումինիայի հետ անցկացրած ընկերական խաղերից հետո վերլուծել էինք մեր սխալները։ Այս հանդիպմանը մասնակցեցինք երկու քառյակով, ինչի շնորհիվ մեր տղաները առաջադրանքը ավելի հստակ կատարեցին։ Քառյակների խաղալու միջև եղած տևողությունը քիչ էր։ Կարողացանք այդ կարճ դադարները արդյունավետ կերպով օգտագործել։ Բայց հաղթանակի գլխավոր գրավականը նախորդ խաղի լավ վերլուծությունն էր և սխալները նվազագույնի հասցնելը։
– Ինչպե՞ս եք գնահատում լեգիոներների խաղը։
– Այսպիսի թիմի հաղթելուց հետո բոլորի խաղի գնահատականը բարձր է։ Ինձ համար ամենակարևորը նվիրվածությունն է, ինչը խաղի ընթացքում զգացի։ Շատ կարևոր է նաև, որ մարզչի առաջադրանքը հստակորեն կատարվի։ Սա խաղացողի պատրաստակամության առաջնային բաղադրիչ է։ Դարպասապահի վստահ խաղը ևս փոխանցվեց խաղընկերներին։ Այս ամենը բերեց վերջնական արդյունքի։
– Ինչպիսի՞ ռոտացիա եք անելու այսօրվա խաղին։
– Մեր պայմանական երրորդ քառյակը խաղալու ավելի շատ ժամանակ կստանա։ Տղաները պետք է ցույց տան, որ արժանի են խաղալու առաջին և երկրորդ քառյակում։ Մեր երիտասարդ դարպասապահին խաղալու հնարավորություն կտանք։ Բուժանձնակազմը, համոզված եմ, ամեն ինչ կանի տղաներին լիովին վերականգնելու համար։ Մեկ-երկու ֆուտբոլիստ վնասվածք ստացավ։ Եթե բոլորը խաղին պատրաստ լինեն, երեք քառյակով կներկայանանք ու կփորձարկենք բոլորին։
20:39 21.06.2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձիՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...
20:27 21.06.2025
Հրդեհ Բարձրաշեն գյուղումՀունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...
20:21 21.06.2025
Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...
20:10 21.06.2025
«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...
20:03 21.06.2025
Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆԲանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...