Վարչապետը տրանսպորտի նախարարին հանձնարարեց պատժել մեղավորին. Յոլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Վարչապետը տրանսպորտի նախարարին հանձնարարեց պատժել մեղավորին. Յոլյան

16:35 19.06.2019

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանից հետաքրքրվեց, թե ինչու ոչ բոլոր դեպքերում է, որ անհրաժեշտ փաստաթղթերը կան, արդյո՞ք պետական միջոցների հաշվին ձեռք բերված գույքը կարող է և գոյություն չունենալ: Մակունցը շեշտեց, որ այդ հարցն առաջացել է, քանի որ նկատելի է գույքագրման փաստաթղթավորման համատարած բացակայություն:

Յոլյանը հարցին պատասխանեց` օրինակներ բերելով․

«Տեսեք տրանսպորտի նախարարություն կատարում ենք հաշվեքննություն: Էդ ընթացքում 3-4 նախարար փոխվեց: Ես բազմաթիվ նամակներ եմ ուղարկել  համապատասխան փաստաթուղթը կազմելու համար: Բազմաթիվ նամակներից հետո, թերի պատասխաններից հետո, մենք նախարարի հետ էլ բավականին աշխատեցինք էդ դաշտում, ես ստիպված նամակ գրեցին նաև երկրի վարչապետին՝ կցելով փաթեթը և ներկայացնելով իրավիճակը: Վարչապետը տրանսպորտի նախարարին հանձնարարեց ճշտել պատճառները, մեղավորին պատժել: Նախարարը կազմեց հանձնաժողով, քննություն իրականացրեցին, որոշ մարդկանց պատժեցին»:

Յոլյանը նշեց, որ մյուս դեպքերում էլ նման պատկեր է՝ շեշտելով, որ իրենք արձանագրող կառույց են և արձանագրել են, որ չկան այդ փաստաթղթերը: Նա նաև հարց ուղղեց Մակունցին, թե այդ դեպքում նա ինչպես կվարվեր: Ի պատասխան, Մակունցը նշեց, որ իր՝ որպես պատգամավորի, սպասելիքն է, որ մարմինը կատարի իր լիազորությունները: Լևոն Յոլյանը Մակունցին խնդրեց զեկույցի մեջ առանձնացնել ու մատնանշել կոնկրետ օրինակներ, քննարկել ու հստակեցնել լիազորություններ.

«Ես չեմ գտնում, որ կան լիազորություններ, որ մենք չենք իրականացրել: Օրենքում կա նաև, որ եթե հաշվեքննողն առերևույթ հանցագործության կասկած ունի, գործը պետք է ուղարկի դատախազություն 3 օրվա ընթացքում: Մենք այդպիսի 4 գործ ենք ուղարկել, բայց ձևակերպումը՝ առերևույթ հանցագործություն, մի քիչ բարդ է: Այդ մասին խոսել եմ նաև դատախազի հետ՝ պայմանավորվելով, որ ունենալով մեծ պոտենցիալ դատախազություն, մեր բոլոր նյութերը կուսումնասիրի, բացի այն 4 ուղարկածներից: Եվ արդեն կան դատախազությունից դիմումներ, ըստ որոնց` մեզնից փաստաթղթեր են ուզում այլ գործերում հանցագործության տարրեր լինել-չլինելը պարզելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP