Շիրակի մարզի շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմավորումից հետո շատ երեխաներ ընտանիք կվերադառնան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.06 oC

Շիրակի մարզի շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմավորումից հետո շատ երեխաներ ընտանիք կվերադառնան

19:42 19.06.2019

Շիրակի մարզի 4 խնամքի հաստատություններում ապրում է սոցիալապես անապահով և առողջական որոշակի խնդիրներ ունեցող 250 երեխա։ Կարգն է այդպիսին՝ հաստատություններ ընդունվելիս կատարվում է երեխայի և ընտանիքի կարիքների գնահատում։

Կարիքների գնահատում բոլորովին վերջերս է կատարվել, բայց ոչ թե երեխաներ ընդունելու, այլ հակառակը՝ նրանց հաստատություններից ընտանիք վերադարձնելու համար:

Խնամքի հաստատությունից ընտանիք վերադարձնելու համար ինչ նախապայմաններ են պետք: Այս ամենի կարևոր բաղադրիչները փորձագետները գնահատել են, հիմնախնդիրները հաշվի են առել՝ դրանցից առաջնայինը սոցիալական, բնակարանային վիճակն է, որի պատճառով շատ երեխաներ հայտնվում են խնամքի գիշերօթիկ հաստատություններում, հաջորդը ծնողավարման հմտություններին չտիրապետելն է, ծնողական վարքի խնդիրն է նաև մտահոգող: Փորձագետները նշում են՝ խնդիրները շատ են, բայց լուծման տարբերակներ էլ ունեն այդ հիմնահարցերը:

Երեխային ընտանիքի կողքին պահելու այս ծրագրի կարևորագույն միտումն է հաստատությունների վերակազմավորումը, այսինքն՝ լինեն ոչ թե խնամքի, այլ աջակցման կենտրոններ։ Այս ծրագիրը վաղուց է շրջանառության մեջ, բայց առայժմ Հանրապետության երկու մարզերում է փորձը կիրառվում: Այս տարի հերթը Շիրակի մարզինն է:
Այս հաստատությունների կարիքների գնահատում իրականացրած փորձագետները նաև շեշտում են, որ ոչ բոլոր երեխաներին ընտանիք վերադարձնելու պայմանները կան: Հիմնականում նրանք են, որոնց ծնողները ի վիճակի չեն ոչ միայն ապահովել երեխայի համար  կենսապայմաններ, այլև չեն կարող զբաղվել նրանց դաստիարակությամբ։ Այս երեխաների համար կստեղծվեն այլ պայմաններ։
Փորձագետների գնահատումներն ու ուսումնասիրությունների արդյունքները հասնելու են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,  որից հետո կառավարությունում քննարկվելու են ծրագրում առաջնային անելիքները:
Ի դեպ, այս ընթացքում ընտանիքների հետ աշխատել են սոցիոլոգներ, հոգեբաններ ու մանկավարժներ: Կարիքների գնահատումը ՄԱԿ-ի ծրագրով «Առավոտ» ՀԿ-ի փորձագետների գնահատումների արդյունքներով՝ Շիրակի մարզի խնամքի հաստատությունների շատ երեխաների համար կան բավարար պայմաններ ընտանիքի հետ ապրելու համար:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

10:20 04.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

09:53 04.08.2025

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

09:47 04.08.2025

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

09:40 04.08.2025

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...

BACK_TO_TOP