13:18 20.06.2019
Առավոտյան հայտնել էինք, որ Երասխահուն գյուղի բնակիչը ծեծի է ենթարկվել իր գյուղապետի կողմից: Տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով SHANTNEWS.am-ը զրուցել է Երասխահուն գյուղի ղեկավար Արմեն Ավետիսյանի հետ:
Գյուղապետը նշեց, որ տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում, և ինքը հունիսի 18-ին ընդհանրապես Երևանում չի եղել, այլ գտնվել է Հոկտեմբերյանում (Արմավիր):
Ավետիսյանը նաև պատմեց, որ տուժած քաղաքացին՝ Ջանգիր Ասադյանը, հոգեկան խնդիրներ ունի և վերջին շրջանում հարևանների հետ շատ կոնֆլիկտներ է ունեցել, իսկ ինքը փորձել է հաշտեցնել:
«Ինքը հաշվառված հոգեկան հիվանդ է: Գարուն է, երևի սրացումներ են եղել, հարևանների հետ էս քանի օրը վիճում էր: Ես էլ տեսել, ասել եմ` «քեզ հանգիստ պահի, տղա´, հարևանների հետ մի´ կռվի»: Էդ է եղել, ու իրեն էլ չեմ տեսել: Էսօր առավոտ կայքերից ծանոթանում եմ, որ Երևանում ես իրեն տփել եմ, շուն եմ վրա տվել, ինչ եմ արել»,- պատմեց Երասխահունի գյուղապետը:
Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ ինքը իմացել է, որ Ջանգիր Ասադյանին օրերս ծեծել են, բայց այլ մանրամասներ չգիտի: Գյուղապետը պատմեց, որ զրուցել է Ջանգիր Ասադյանի որդու հետ, որն ասել է, որ, հավանաբար, հայրը գյուղում է կռիվ արել և Երևան չի գնացել:
«Ես չգիտեմ ինքը ում հետ է կռիվ արել, բայց վրան իրոք շան կծածի հետքեր են եղել»,- պատմեց համայնքապետը և հավելեց, որ Ջանգիր Ասադյանը երեկվանից գտնվում է գյուղում, և այժմ նրա ընտանիքի անդամները բժիշկներ են հրավիրել, սակայն Ասադյանը փախել է, տեղը չգիտեն:
13:48 30.04.2025
ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբից չորրորդ րոպեին աչքի է ընկել Ուսման Դեմբելեն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ ...
13:40 30.04.2025
Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄՊակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ «Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։ Գործակալության աղբյուրը նշել […] ...
13:33 30.04.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթինՆախագծերով առաջարկվում է կարգավորել անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ տեսչական վերահսկողության իրականացման կարգը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում […] ...
13:28 30.04.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժաժներԱպրիլի 30-ին, ժամը 07:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 62 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel», «Nissan» և «Opel» […] ...
13:22 30.04.2025
Հանձնաժողովը քննարկել է Մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2024 թ. գործունեության մասին հաղորդումները2024 թվականի ընթացքում 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովը պետական մարմիններին […] ...
13:18 30.04.2025
Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցելՆոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը փորձում է հանդիպել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ՝ շեշտելով, որ նրան ասելիք ունի։ Աշխատակիցների մեկը Չախոյանին տեղեկացնում է, որ թաղապետը չի պատրաստվում դուրս գալ նրա հետ […] ...