Ստանձնում եմ ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը. Վահե Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Ստանձնում եմ ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը. Վահե Գրիգորյան

15:52 20.06.2019

Խնդիրները լուծումներ ունենում են, սակայն երբ խնդիրներ է ունենում Սահմանադրական դատարանը, այն էլ՝ կազմի մեծամասնության մասով, դա խնդիր չէ, այլ ճգնաժամ է: Այս մասին խորհրդարանում երդմնակալության արարողությունից առաջ ասաց ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով՝ սա ամենևին չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում:

«ՍԴ դատավորի երդումը տալով, ՍԴ մուտք գործելիս որպես այս պահին ՍԴ միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը բացակայում է այս օրերին, ես, ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով, այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ: Ամեն դեպքում, հաշվի առնելով վերջին օրերի որոշ իրողություններ, և որ ՀՀ քաղաքացիները լիուլի և իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի կազմի սահմանադրականության հարցերում և հետաքրքրվածություն ունեն, որևէ բան տեղի ունենալիս ես պիտի խնդրեմ, իսկ ՍԴ դատավորի երդումը տալիս պահանջեմ, որ իսպառ բացառվեն ՍԴ անդամների կամ ՍԴ աշխատակազմի որևէ ներկայացուցչի նկատմամբ որևէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսևորումներն իրականացվեն խստիվ «Խաղաղ հավաքների մասին» օրենքի տառին համապատասխան»,- ասաց նա:

Դիմելով խորհրդարանին՝ Գրիգորյանը նշեց՝ ցանկանում է, որ նրանք և ՀՀ քաղաքացիներն իմանան՝ ՍԴ դատավորի երդման տեքստը խիստ հակիրճ է, դրա արտաբերմամբ ինքը չի կարողանալու ամբողջությամբ արտահայտել այն, ինչ նկատի է ունենալու այդ երդմամբ: Նա առանձնացրեց երդման տեքստից մի հատված՝ «ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ»-ը, շեշտեց՝ երբ արտաբերի այդ բառերը, ուզում է իմանան՝ նկատի պետք է ունենան, որ իր երդումը տալիս է ոչ թե ՀՀ, այլ հայ ժողովրդի առաջ:

«Սա ոչ թե լիրիկական զեղում է, ոչ էլ պաթոսալի վերապահում, սա հստակ սահմանադրաիրավական նկատառումներով կատարվող ծանուցում է. իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն ժողովրդի իշխանությունը, ժողովրդի հավաքական կամքը ստորադաս է սահմանադրի կամքին: Մենք բոլորս ապրում ենք ժամանակներում, երբ ինքներս ականատես ենք եղել, շատերը մասնակից են եղել ժողովրդի հավաքական կամքի դրսևորման զորությանը: Բոլորդ գիտեք, որ դրա դեմ չկա որևէ դիմադրող, բայց մենք պիտի արձանագրենք, որ այդ կամքը ինքնին ստորադաս է սահմանադիրի կամքին: Մենք կարող ենք և պետք է հաշվի նստենք ժողովրդի զորության հետ, բայց պիտի արձանագրենք, որ այն ստորադաս է սահմանադիրի կամքին՝ հակառակ դեպքում կձախողենք քաղաքական ազգ դառնալու վերջնական նպատակը և պետությունն ամբողջությամբ»,- նշեց Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP