18:55 20.06.2019
Քիչ առաջ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որը հայտարարել է, որ Ուղղափառ միջազգային ֆորումը Թբիլիսիում չի շարունակի իր աշխատանքը: Պատվիրակությունների անդամները կհեռանան Վրաստանից:
ՌԴ պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստելուց և ռուսերենով ելույթ ունենալուց հետո բորբոքված կրքերն ու սուր հայտարարությունները շարունակվում են:
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն դադարեցրել է այցն ու վերադարձել հայրենիք: Մինչ այդ, տեղեկանալով խորհրդարանում ծավալված իրադարձությունների մասին, պահանջել էր դադարեցնել նիստի ընթացքը:
Նման կոչով օրենսդիրներին դիմել էր նաև «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:
Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովի անդամներին իրավապահները տեղափոխել էին «Ռեդիսոն» հյուրանոց: Վրացական հասարակական կազմակերպությունների` արմատական տրամադրված ներկայացուցիչներն ավելի ուշ փորձել էին ներխուժել հյուրանոց: Հանդիպելով դիմադրության` ակցիայի մասնակիցները ձվեր էին նետել հյուրանոցի ուղղությամբ:
Քիչ առաջ ստացված տեղեկությունների համաձայն` Վրաստանի հատուկ ծառայությունները կարողացել են հյուրանոցից անվտանգ դուրս բերել Գավրիլովին ու ռուս պատվիրակներին, թեև հավաքվածները նրա ուղղությամբ նետել են ձվեր ու ջրով լի շշեր:
«ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Սերգեյ Գավրիլովը հայտարարել է, որ Վրաստանում իրեն թշնամաբար վերաբերվելու պատճառներից մեկը տարածված այն «ֆեյք լուրերն» են, թե մասնակցել է Աբխազիայի և Մերձդնեստրի պատերազմներին:
Նշենք, որ տեղի ժամանակով 19։00-ին բողոքի զանգվածային ակցիա է կայանալու այսօր կայացած իրադարձությունների կապակցությամբ:
19:08 16.06.2025
Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտելՀունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...
18:55 16.06.2025
Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներովԻրանը կհարվածի Իսրայելի բնակելի թաղամասերին և ռազմական օբյեկտներին, եթե Թել Ավիվը շարունակի հարվածել իրանական բնակչությանը, հաղորդում է Tasnim պետական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Եթե Իսրայելը ևս մեկ քայլ ձեռնարկի իրանական բնակելի շենքերի վրա հարձակվելու հարցում, Իսրայելում անվտանգ վայր չի մնա։ Իրանն արդեն թիրախավորել է թաքնված և բացահայտ ռազմական ռազմավարական օբյեկտներ… մենք կոչնչացնենք այդ օբյեկտները […] ...
18:50 16.06.2025
Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձինSportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։ Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։ Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության […] ...
18:45 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:36 16.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...