«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու շինարարության ենթակառուցվածքների նորացման աշխատնքներ են կատարվում Հոռոմ գյուղի վարչական տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու շինարարության ենթակառուցվածքների նորացման աշխատնքներ են կատարվում Հոռոմ գյուղի վարչական տարածքում

21:47 21.06.2019

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը հասել է Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկի հատված: Ճանապարհի մի մասն արդեն խճապատված է, մյուսում կոմունիկացիոն ցանցերն են նորացնում: Ամբողջությամբ նոր կառուցվող ջրատարի համար 2 օր է՝ Մարալիկ քաղաքը, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների 13 գյուղ խմելու ջուր չի ստանում:

Տասնյակ գյուղեր սնուցող մայր ջրատարը «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության ծրագրում ենթակառուցվածքների նորացման բաղադրիչներից է: Կարևոր ու կենսական նշանակության  մայր ջրատարը անհրաժեշտ է եղել տեղափոխել  շիննախագծի պահանջով:

Մարալիկի ջրատարը Մանթաշի ջրամբարից ջուր չի վերցնում, սնուցող աղբյուրը Ղազանչիի ջրավազանն է: Հայտնի է, որ  Արթիկի գյուղերը հիմնականում խմելու ջուր ստանում են Մանթաշից, այն էլ՝ անորակ: Բայց բացի Մարալիկից ու Ախուրյանից՝ այս ջրատարից օգտվող մի քանի գյուղ ունի Արթիկի տարածաշրջանը ու, կարելի է ասել, շահեկան վիճակում են՝ Ղազանչիի մաքուր ջուրն են ստանում:

Մայր ջրատարը կապահովագրվի վթարներից, բայց դարձյալ հին ու մաշված կմնան համայնքների ներքին ցանցերը, որոնցում վթարներ էլի կլինեն, ջրի ցածր ճնշման պատճառով էլ տնտեսություններին ջուր չի հասնի: Սարատակ գյուղի  բնակիչները դարձյալ բողոքում են: Գյուղի բարձրադիր հատվածում ապրողներն օրերով ջուր չեն ունենում։

Միայն տնտեսությունները չէ, որ բողոքում են: Գյուղի մանկապարտեզը հոսող ջուր չի ստանում տարին 12 ամիս, միշտ ջրհորի ջուրն են օգտագործել: Խնդիրը չլուծվեց անգամ վերանորոգումից հետո, ավելին` պոմպով ջրհորից հասնող ջրագիծն էլ են կտրել:

60-ից ավելի երեխա է հաճախում գյուղի մանկապարտեզ: Տնօրենն ու աշխատակիցները ստիպված ամեն օր 100 մետր հեռավորության վրա գտնվող ջրհորից են ջուր կրում, կամ էլ երեխաների ծնողներն են շշերով բերում։

Ջրմուղից ասել են, որ մանկապարտեզին նոր ջրագիծ է պետք, ինչի համար մեծ գումար է անհրաժեշտ, որն էլ համայնքի բյուջեն պետք է տա: Երբ հարցը հասել է գումարին, գյուղապետարանում ասել են` փող չունեն: Մանկապարտեզի տնօրենn արդեն դիմում է գրել ջրմուղին, որ  մասնագետներ ուղարկեն, վերջնական չափագրում կատարեն, որպեսզի համոզվեն, որ մանկապարտեզի համար ոչ թե նոր ջրագիծ է պետք անցկացնել, այլ  եղածի միացումները կարգավորել, ինչի համար մեծ գումարներ չեն ծախսվի: Այս դիմումի պատասխանին սպասելու են 20 օր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

BACK_TO_TOP