17:02 21.06.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Անիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով բացահայտվել են Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները:
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, ելնելով խմբային շահերից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2014 թվականին նա կազմել և իր ստորագրությամբ ու համայնքի կնիքով վավերացրել է կեղծ քաղվածքներ:
Նույն թվականին կեղծ բովանդակությամբ գրություններ է հասցեագրել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարին, իբրև, Ձորակապի գյուղական խորհրդի կոմիտեի 1991 թվականի համապատասխան որոշմամբ «Սառնաղբյուրի խաչմերուկ» կոչվող հանդամասից տարբեր մակերեսներով երկու հողամաս է հատկացվել համայնքի մի բնակչի: Դրանց հիման վրա բնակիչը այդ հողատարածքների նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքով ձեռք է բերել իրավունքի պետական գրանցում, ինչի արդյունքում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր է կնքել և ստացել է շուրջ 84 միլիոն դրամի փոխհատուցում:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը16:06 22.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներՀունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...
15:40 22.06.2025
Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրաՄոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...
15:30 22.06.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...
15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...
14:50 22.06.2025
ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WPԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...
14:33 22.06.2025
ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել ԻսրայելինԻրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...