Գյումրիում հարգել են 2-րդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիում հարգել են 2-րդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը

19:43 22.06.2019

Այսօր` հունիսի 22-ին, աշխարհի 30 երկրներում հիշատակի և վշտի օր է: 78 տարի առաջ հունիսի 22-ի առավոտյան ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց ԽՍՀՄ- ի վրա։ Ֆաշիստական Գերմանիայի սանձազերծած պատերազմին զոհ գնաց խորհրդային բազմազգ երկրի 20 միլիոնից ավելի մարդ։

Այսօր Գյումրիում հարգել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը: Միջոցառումները սկսվել են Գյումրու քաղաքային թիվ 2 գերեզմանատնից, որտեղ գտնվում է եղբայրական գերեզմանը: Այստեղ են ամփոփված տարբեր ազգերի այն 100 զինվորների աճյունները, որոնք պատերազմի դաշտից վիրավոր տեղափոխվել են Լենինական՝ բուժման նպատակով։
«Ժամանակին այս եղբայրական գերեզման այստեղ ամփոփված օտարազգի զինվորների հարազատներն էին այցելում: Ցավում եմ, հիմա չեն գալիս: Հիշատակի ու հարգանքի այս օրը մեզ համար հպարտության ու մեծարման օր է նաև։ Մենք հարգում ենք իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը ու մեծարում այն վետերաններին, ովքեր դեռ մեր կողքին են: Խոնարհվում ենք, գնահատում նրանց կատարած հերոսական  քայլերը։ Իմ պապերն էլ են հայրենական մեծ պատերազմին մասնակցել ու զոհվել են Օդեսայում»,- ասել է Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչ Կամո Ցուգունյանը։
Միջացառմանը ներկա էին ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը, մարզային ու քաղաքային իշխանությունները, որոնք պսակադրության արարողությունից հետո մասնակցել են հոգեհանգստի կարգին: Մայր Հայասատան հուշահամալիրում, Անմար կրակի մոտ ևս հարգանքի տուրք են մատուցել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին: Պատերազմին մասնակցեց 600 հազար հայ, նրանց կեսից ավելին ռազմաճակատից չվերադարձավ:
«Խորհրդային միության ժողովուրդների մեջ չկար մի ընտանիք, որ գոնե մեկը ռազմի դաշտ մեկնած չլիներ: Նրանց սխրանքն անգնահատելի է, մենք պարտավոր ենք հիշել ու հարգել նրանց, ովքեր զոհվեցին հանուն այսօրվա սերունդների։ Մենք՝ ժառանգներս պարտավոր ենք ամեն բան անել ու երբեք թույլ չտալ, որ պատերազմները կրկնվեն։ Փառք ու պատիվ ձեզ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ»,- ասել է Գյումրիում ՌԴ  102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP