21:30 22.06.2019
Վերջին օրերին շրջանառվող լուրերի համաձայն՝ փակվելու է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Անուշարան» գործարանը: SHANTNEWS-ը պարզաբանում ստանալու համար հեռախոսազրույց է ունեցել գործարանի տնօրեն Յուրա Նազարյանի հետ, որը կտրականապես հերքել է տարածված լուրերը:
«Նման բան չկա, «Անուշարանը» աշխատում է և շարունակելու է աշխատել: Ուղղակի մենք ներկայիս գործարանի տարածքից ուզում ենք տեղափոխվել մեկ այլ, ավելի հարմարավետ տարածք, որտեղ խմորեղեն պատրաստելու համար կլինեն անհրաժեշտ պայմաններ: Գործարանը չի փակվում, մենք շարունակում ենք աշխատել»,- պարզաբանել է գործարանի տնօրենը:
Յուրա Նազարյանը հավաստիացրել է, որ շրջանառվող լուրերը, թե աշխատակիցներին տուն են ուղարկել՝ ասելով, թե երկուշաբթի օրվանից այլևս աշխատանքի կարող եք չգալ, իրականությանը չեն համապատասխանում:
«Ոչ մի աշխատող չի կրճատվել կամ ազատվել աշխատանքից, հարկադիր պարապուրդի անցնելու խնդիր նույնպես չկա մեր առաջ դրված, նույնիսկ մեկ օր չենք դադարելու աշխատել, նույն կազմով կտեղափոխվենք այլ մասնաշենք: Այս պահին միջոցառման եմ մասնակցում, ինձ մոտ փաստաթղթեր չկան, որ աշխատակիցների հստակ թիվը ձեզ ասեմ, բայց վստահեցնում եմ, որ կրճատված աշխատակիցներ չունենք»,- ասել է Յուրա Նազարյանը՝ ավելացնելով, որ նոր տեսականի արտադրելու համար արտասահմանից նոր սարքավորումներ ու վառարաններ են պատվիրել, որոնք շուտով կլինեն Գյումրիում:
Գործարանի տնօրենը նաև նշել է, որ նոր տարածքի համար արդեն քննարկվում են մի քանի տարբերակներ, դեռևս հստակ հասցե նշել չի կարող, քանի որ վերջնական որոշում դեռ չեն կայացրել, իսկ այսպիսի խոսակցություններ տարածելը համարում է իրենց գործունեության դեմ ուղղված միտումնավոր արարք:
«Շտաերն են փորձում մեզ վնասել, նման խոսակցություններ որոշ ժամանակ առաջ էլի տարածվեցին, արդյունքում արտադրանքի որոշ ծավալ հետ ուղարկվեց գործարան, մեծ վնասներ կրեցինք: Որոշ մարդիկ շատ կցանկանային, որ մենք չշարունակենք մեր գործունեությունը, բայց նորից եմ կրկնում՝ «Անուշարանը» չի փակվել ու չի էլ փակվելու»,- ասել է Յուրա Նազարյանը:
Հեռախոսազրույցի ավարտին գործարանի տնօրենը ասել է նաև, որ նոր ծրագրեր ունեն, որոնց իրականացման համար էլ նոր տարածք են ցանկանում տեղափոխվել, բայց փակագծերը բացել այդպես էլ չի ցանկացել:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...