ՍԴ կայքում «կառուցվածք» բաժինը փոփոխվել է. «անդամներ» բառը փոխարինվել է «դատավորներ»-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+17.09 oC

ՍԴ կայքում «կառուցվածք» բաժինը փոփոխվել է. «անդամներ» բառը փոխարինվել է «դատավորներ»-ով

14:10 23.06.2019

Սահմանադրական դատարանի կայքում արագ-արագ փոխել են «ՍԴ կառուցվածք» բաժնի «ՍԴ անդամներ» ենթաբաժինը և բովանդակության անվանումները: Եթե նախկինում այդ ենթաբաժինը կոչվում էր ՍԴ անդամներ, այժմ այն դարձել է «ՍԴ դատավորներ»:

Այս մասին տեղեկանում ենք «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի ֆեյսբուքյան գրառումից:

«Դա արել են այս երկու օրը, եթե ոչ երեկ, քանի որ ուրբաթ դեռ “ՍԴ անդամներ” էր: Բայց փոքրիկ տեխնիկական բացթողման պատճառով այդ փոփոխւթյունը մինչ այժմ նկատելի է»,- գրել է Դեհերյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն․ Ալեն Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

14:42 07.05.2024

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն․ Ալեն Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին: Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովում ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման 2-րդ ծրագրի մեկնարկին ընդառաջ: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը ՀՀ-ում խորհրդարանական ժողովրդավարության կայացման գործում շարունակական ջանքերի եւ Մեծ […] ...

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

13:00 07.05.2024

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։ Երևանում մայիսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 7-ի ցերեկը, 8-ին 10-12-ին՝ շրջանների […] ...

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը

12:54 07.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը

Առաջիկայում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի հարցերից է նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Բաքուն չի համաձայնում Ալմա-Աթայի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում: «Այս հարցն այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում տեղի ունենալիք […] ...

Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ

11:35 07.05.2024

Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ

Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք’ 1(մեկ) պայթյուն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն ու հարակից հատվածի բնակիչներին խնդրում ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել: ...

Արարատ Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը քննարկել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունները

11:29 07.05.2024

Արարատ Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը քննարկել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունները

Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Երկուստեք նշվել է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի մակարդակով պաշտոնական այցը տեղի է ունենում տասնհինգ տարվա ընդմիջումից հետո՝ հույս […] ...

Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ

08:51 07.05.2024

Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է: ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց: ...

BACK_TO_TOP