11:33 24.06.2019
Այսօր ԱԺ-ում չափից ավելի էին վարման կարգով ելույթները, նույնիսկ հարցի քննարկման ժամանակ Ալեն Սիմոնյանը թույլ տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին նման ելույթ ունենալ: Վերջինս քննարկվող թեմայի հետ չառնչվող հարց բարձրացրեց.
«Մասնավորապես` Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի մասով պարոն Մարուքյանը կոչով էր հանդես եկել: «Մեջբերում եմ՝ ուղղված «փայլուն աշխատող Կառավարությանը և Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան»։ Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանն իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից, ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է քաղավիացիայի պետի մասին և կոչ եմ անում իրեն դրսևորել կլասիկ պատգամավորի և ոչ ռաբիզ պատգամավորի պես»:
«Ես կարծում եմ, որ ԱԺ պատգամավորները պետք է պատգամավորին հարիր ելույթներ դրսևորեն, ոչ քաղաքական, անհիմն, ոչ գեղեցիկ, գռեհիկ ձևակերպումները ԱԺ-ում կստանան արժանի պատասխան»,- հետևեց Գևորգ Պապոյանի հայտարարությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն էլ հայտարարեց.
«Շնորհակալ եմ այստեղ հիշեցնելու պարոն Մարուքյանի կառուցողական առաջարկի մասին, խորհուրդ եմ տալկիս ֆեյսբուքյան գրառումների մակարդակով այստեղ քոմենթներ չանել, հատկապես, եթե պարոն Մարուքյանը դահլիճում չէ, առանց ռեպլիկ անելու, վերցրեք կառուցողական առաջարկը, գնացեք կառավարության մոտ և այստեղ ֆեյսբուքյան ստատուսներ մի գրեք, խոսքը առաջարկին չէր վերաբերում, այլ ոճաբանությանն էր վերաբերում, տիկին Սամսոնյան, առաջարկ միշտ կարելի է անել, բայց դա ձև ունի, չէ՞»,-արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...