12:45 24.06.2019
Ազգային ժողովում բուն նախագծերի քննարկմանը զուգահեռ այսօր քննարկվում է ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրառումը, որում նա «էն սիրուն աղջիկ» է անվանել Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին։ Իշխանական պատգամավորներ Արեն Մկրտչյանն ու Գևորգ Պապոյանը հենց նիստի սկզբում «հարձակվեցին» Մարուքյանի վրա՝ նրա բացակայությամբ։
ԼՀԿ պատգամավորները հընթացս պաշտպանում են նրան ու թեման ուղղում դեպի բովանդակային քննարկում, թե ինչ է արել Քաղավիացիան։ Նրանցից Կարեն Սիմոնյանն ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Ռևազյանն ամենաշատ գործուղումների մեկնած պաշտոնյաներից է, բայց նրա ստեղծած արդյունքը, ըստ պատգամավորի, չի երևում։ Դրանով պայմանավորված` նա դիտողություն արեց Մարուքյանին հանդիմանած պատգամավորներին։
«Ես պետք է ասեմ հետևյալը, որ այն, ինչին անդրադարձան իմ գործընկերներ պարոն Մկրտչյանը և պարոն Պապոյանը, այնքան էլ կոռեկտ չէր»,- ասաց Սիմոնյանը։
Նա հարցրեց՝ ի՞նչ նոր ավիաչվերթներ են ավելացել, ի՞նչ ռեգիոնալ օդանավակայաններ են գործարկվել, կա՞ն ծրագրեր, թե՞ դրանք քննարկումներից առաջ չեն գնացել։ Իր կուսակցության ղեկավարին դիտողություններ արած պատգամավորներին էլ նա պատասխանեց հակադիր դիտողությամբ։
«Եթե սիրում եք կոչերով դիմել, պարոնա՛յք, կոչով դիմեք ձեր կառավարությանը, որպեսզի աշխատեն և արդյունք ցույց տան։ Ու թողեք այդ ամբարտավան տոնը», – ասաց Կարեն Սիմոնյանը։
Մանրամասները` տեսանյութում:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...