15:25 24.06.2019
Ստամբուլում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, երբ ձայների ակներև տարբերությամբ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, SHANTNEWS.am-ը զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ:
Թուրքագետը կարծում է, որ այս ընտրությունները բացառիկ են մի քանի առումով:
Առաջին հերթին` այս ընտրությունները վերընտրություններ էին, որտեղ բացահայտ կար 2 հիմնական թեկնածուների պայքար, որոնք պայմանականորեն ներկայացնում էին երկրի տարբեր հատվածները:
Թուրքագետի խոսքերով՝ երկրորդ կարևոր առանձնահատկությունն է, որ վերընտրությունների կազմակերպումը հիմնված էր ոչ թե խիստ ակնառու խնդրի վրա, այլ այն արված էր իշխանությունների քմահաճույքով, որ նրանք չէին ցանկանում գիտակցել, որ կորցնում են Ստամբուլը:
Երրորդ առանձնահատկությունն այն էր, որ ընտրությունները վերաբերվում են Ստամբուլ քաղաքին, որը կազմում է Թուրքիայի տնտեսական համակարգի 30 տոկոսը, և այն իշխանությունների համար կարևոր օղակ է, քանի որ ապահովում է հովանավորչական ինստիտուտի գոյությունը:
«Դատելով ընտրապայքարից կարելի էր վստահ ասել, որ Իմամօղլուն բացահայտ առաջատար է: Շատերին զայրացրել էր ընտրության արդյունքների չեղարկումը, և դա մոտիվացրել էր հակառակ ճամբարը: Ամենակարևորը առաջ եկավ այն միտումը, որ Էրդողանն անպարտելի չէ, ինչպես տարածված էր վերջին 10-ամյակում թուրքական ստվար զանգվածի մոտ»,- ասաց Վարուժան Գեղամյանը:
Նրա խոսքերով՝ ինքը սպասում էր, որ կարող էին լինել լցոնումներ, սակայն, դատելով քվեների տարբերությունից, որը հասնում է գրեթե 1 միլիոն ընտրողի, հասկանալի է, որ դա բարդ կլիներ.
«Սա միայն քաղաքապետի ընտրություններն էին, բայց Ստամբուլում որոշումների զգալի հատվածը ընդունում է ավագանին և ոչ քաղաքային խորհուրդը: Իմամօղլուին և իր թիմակիցներին է պատկանում ձայների ընդամենը 30 տոկոսը, փաստացի Իմամօղլուն ունենալու է խնդիրներ աշխատանքի ընթացքում, եթե իշխանությունը ցանկանա, կարող է նրա համար բարդույթներ առաջացնել ամենապարզ որոշումների ընդունման ժամանակ»:
Թուրքագետը նշեց, որ այս ընտրությունները կարևորվում են երկարաժամկետ հեռանկարում այն առումով, որ թուրքական թատերաբեմին հայտնվել է մի աստղ, որ Էրդողանից պակաս պոպուլիստ չէ, և այս ամենը հանգեցնելու է նրան, որ Իմամօղլուն հաջորդ ընտրություններին կդառնա Էրդողանի հիմնական մրցակիցը, քանի որ նա այս փուլում Էրդողանից դժգոհ հատվածի հիմնական միավորողն էր:
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...