21:31 24.06.2019
Այսօր տեղացած խոշոր կարկուտը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի 10-ից ավելի գյուղերի։ Հիմնականում տուժել են Արթիկի տարածաշրջանի գյուղերը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Սարատակ և Հոռում գյուղերում բնակիչները մեր թղթակցին պատմել են, որ ձվի չափի հասնող կարկուտը վնասել է ոչ միայն տնամերձ բանջարաբոստանային կուլտուրաները, այլև ցորենի և գարու ցանքերն են զգալի տուժել։
Տեղացած կարկուտից հետո են գյուղացիները կարողացել դաշտ մտնել ու տեսնել հասցրած վնասը։ Գրեթե բոլորի ցանքադաշտերում մինչև 100 տոկոս բերքը վնաս է կրել։ Բենիամին, Լուսակերտ, Սարատակ, Հոռում ու էլի մի շարք գյուղերում վնասվել է ոչ միայն բերքը, այլև ավտոմեքենաների ու տան պատուհաններ են կոտրվել։
Կարկտահարված գյուղեր են այցելել Շիրակի փոխմարզպետն ու գյուղատնտեսության վարչության պետը, նրանք գյուղացիների հետ շրջել են ցանքադաշտերով։ Ըստ գյուղատնտեսության վարչության պետի նախնական տվյալների՝ կարկտահարված բոլոր գյուղերում տեղ-տեղ վնասը իսկապես 100 տոկոսի է հասնում, նվազագույնը 70 տոկոս վնասն է, դա էլ տնամերձ բանջարաբոստանային կուլտուրաներում է։
Շիրակի փոխմարզպետ՝ Վարդան Գրիգորյանը SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ համայնքային ու մարզային հանձնաժողովի մասնագետները կուսումնասիրեն վնասները, կգնահատեն չափերը, որից հետո տվյալների փաթեթը կներկայացվի կառավարություն՝ քննարկելու վնասի փոխհատուցման հարցը։
10:32 04.08.2025
Արևը 24 ժամվա ընթացքում գրանցել է երկրորդ M դասի բռնկումըԵրկուշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) նոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ժամը 07:57-ին Արեգակի վրա 4168 ակտիվ շրջանում տեղի է ունեցել երկրորդ՝ M դասի բռնկումը (ուժեղ, նախնական գնահատականը՝ M2.1),- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը ՏԱՍՍ-ին տեղեկացրել էր կիրակի օրը նույն կետերի խմբում […] ...
10:20 04.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:53 04.08.2025
Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներինՎերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...