14:25 25.06.2019
Ընդդիմությունը տեսնում է, որ Արարատ Միրզոյանի առաջարկած նախագիծն ունի լավ կողմեր, բայց դրանում տեսնում է նաև թերություններ, որոնք էլ իր առաջարկների ու գաղափարների միջոցով փորձում է ուղղել։ Այս մասին նախագծի քվեարկությունից առաջ ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։
Նա ասաց, որ որոշ մարդիկ փորձում են այս ամենը ներկայացնել, թե իշխանությունը բերել է լավ պայմանագիր, բայց ընդդիմությունը դեմ է միայն այն պատճառով, որ միշտ դեմ է։ Դա այդպես չէ, ասաց Սամսոնյանը։ Նա անդրադարձավ նաև անձամբ իր հասցեին Մխիթար Հայրապետյանի այն խոսքերին, թե միայն աղմուկ է անում։
«Այն նկատառումներին և դիտողություններին, թե ես ընդամենը նպատակ ունեմ աղմուկ հանելու․ եթե ես ընդամենը աղմուկ հանած լինեի, դուք, հարգելի իշխանության ներկայացուցիչներ, հերթով, շարքով, կարգով չէիք բարձրանա Ազգային ժողովի ամբիոնի մոտ և իմ աղմուկ հանածին տայիք ձեր մեկնաբանությունները»,- ասաց Սամսոնյանը։
Մխիթար Հայրապետյանն անմիջապես պատասխանեց նրա խոսքերին ու ասաց, որ Սամսոնյանը դրանից ընդամենը կես ժամ առաջ ասում էր, որ իշխանությունը փորձում է կռիվ գցել ընդդիմության մեջ, իսկ հետո ասում է, որ իշխանությունը դրական նպատակ է դրել նախագծի մեջ։
Ալեն Սիմոնյանն էլ հավելեց, որ սատանան հուշում է դեմ քվեարկել, բայց իրենք քվեարկելու են ոչ թե ընդդիմության, այլ երկրի համար։
20:39 21.06.2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի20:39 21.06.2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձիՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...
20:27 21.06.2025
Հրդեհ Բարձրաշեն գյուղումՀունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...
20:21 21.06.2025
Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...
20:10 21.06.2025
«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...
20:03 21.06.2025
Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆԲանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...