19:45 25.06.2019
Վերջին մեկ շաբաթում Գյումրիում հաճախակի տեղի են ունենում հոսանքի տատանումներ, բազմաթիվ թաղամասեր են հոսանքազրկվում, ընդհուպ քաղաքի գրեթե կեսը: Այն վիճակը, որ այժմ կա Գյումրու էներգասնուցման համակարգում, բնակիչները նույնիսկ համեմատում են 90-ականների հետ, երբ մալուխների վատ վիճակի պատճառով բաժանորդների էլեկտրաէներգիան անջատված էր մնում օրերով: Հիմա միայն փոխվել է վթարավերացման աշխատանքների արձագանքման արագությունը, իսկ անջատումների պատճառները նույնն են մնացել: Անձրևներից հետո դարձյալ մալուխներ են վնասվում, որոնք 30 տարում դեռ մնում են մասնակի նորոգումների հույսին: Այս մեկ տարում էլ ավելացել է նոր պատճառ՝ փողոցաշինությունը, որի ընթացքում՝ հաճախ է լինում, որ շինարարներն են վնասում մալուխներ:
Հոսանքի տատանումները քաղաքի տարբեր թաղամասերում են, օրվա մեջ տարբեր ժամերին ու մի քանի անգամ: Տատանումներից հետո էլ կամ լույսը թուլանում կամ ուժեղանում է, իսկ հետևանքները բաժանորդների տներում երևում են՝ սարքերի շարքից դուրս գալով:
Բացի դրանից՝ երբ էներգաանջատումները ժամեր են տևում, առանց նախազգուշացումների, արդեն այլ վնասներից են խոսում բաժանորդները: Երևանյան խճուղու 8 շենքը և հարակից սեփական տները օր ու կես լույս չունեին: Թաղամասի խանութներն էլ 24 ժամից ավելի լույս չունենալու վնասներն էին հաշվում, իսկ հացի արտադրամասում հունցած խմորն ու վառարանում կիսաեփ մնացած հացերը ստիպված թափել էին: Հացի արտադրամասի մենեջեր Գագիկ Թորոսյանի խոսքերով՝ 65 կգ խմոր են դեն նետել։ Առաջին դեպքը չէ, որ արտադրամասը էներգաանջատումների պատճառով վնաս է ունենում: Իսկ պայմանագրով էլցանցը տնտեսվարողի վնասը փոխհատուցելու պարտավորություն չունի: Ավելին, Հայաստանի էլցանցերի «Ղարս» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Մարտիրոսյանն ակնարկեց, որ նման դեպքերից ապահովագրվելու համար տնտեսվարողն ինքն է տարբերակ գտնելու՝ սնուցման այլ աղբյուր, կամ անկախ սնուցման համակարգ ունենալով։
Երաշխիք, որ նույն տարածքում չի կրկնվի էներգավթարը, մատակարարը չունի և հոսանքազրկումից մեկ օր անց բրիգադը դեռ վթարված մալուխի տեղն էր որոնում: Էլցանցի լաբորատորիա-մեքենային էին սպասել մինչև կհասներ Երևանից, «Ղարս» մասնաճյուղի միակ մեքենան պարզել էին, որ սարքին չէ: Իսկ աշխատանքները դարձյալ միայն վթարված հատվածի մալուխը փոխելով էր վերջանալու:
Մաշված ու մասնակի փոխված մալուխներով էներգաապահովումը հուսալի չէ, ամբողջական կամ հիմնովին մալուխագծերի նորացումը շարունակում է մնալ անհասանելի: Ներդրումային ծրագրերով, եթե աշխատանքներ եղել են, ապա դրանք նոր կառուցված Մուշ 2/2 թաղամասում ու փողոցաշինության ընթացքով պարտադրված էին։ Պահանջված ներդրումների հիմնական մասն էլ, ըստ ճարտարագետի, գնում է Երևանյան խճուղու օրինակով վթարներ վերացնելու համար:
90-ականներից ուղղվածությունը մատակարարի համար չի փոխվել: Իսկ վթարները նաև ավելացել են՝ փողոցաշինական աշխատանքներով պայմանավորված: Ամենամեծ ներդրումն էլ համարվում է Կումայրի արգելոցի տարածքում ստորգետնյա էներգացանցի կապիտալ նորացումը ու էլի փողոցների շինարարության համար: Իսկ Երևանյան խճուղում վթարը վերացրել էին 24 ժամ անց: Վթարը տեղի էր ունեցել հունիսի 23-ին՝ 16:30-ի սահմաններում, էներգամատակարարումը վերականգնվեց երեկ՝ հունիսի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...