23:41 25.06.2019
Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանով և փաստաբան Գրիգոր Բեքմեզյանով համալրվելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն արդեն ունի քվորում և կարող է նիստեր հրավիրել, սակայն հանձնաժողովում դեռ 4 անդամի թափուր տեղ կա։ Նրանցից 3-ը, ըստ օրենքի, պետք է լինեն դատական համակարգի ներկայացուցիչներ, որոնց ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը։ Երեկ տեղեկացանք, որ համակարգում քննարկվում է 4 անուն՝ Կիմ Բալայանի որդու՝ Երևանի դատավոր Դավիթ Բալայանի, նույն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի, Երևանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի թեկնածությունները։
Հիշեցնենք, որ 2010 թվականին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` Սուրեն Մնոյանի նախագահությամբ մերժել էր անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի հայցը: Անազատության մեջ գտնվող` «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը բողոքարկում էր «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի մայիսի 25-ի որոշումը: Արդյունքում Նիկոլ Փաշինյանը մոտ 4 ամիս ավել պետք է մնար անազատության մեջ:
Փորձեցինք թեկնածուների հետ զրուցել։ Դավիթ Բալայանի օգնականն ասաց․«Նման բաներ դեռ չգիտենք»։ Երբ հարցրեցինք՝ առաջարկ եղե՞լ է, ասաց՝ հնարավոր է։ Մեսրոպ Մակյանը մեր հարցին հարցով պատասխանեց․ «Իսկ ու՞ւմ են առաջարկել, որ ինձ էլ առաջարկեն»։
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի համար գոյություն ունի որոշակի օրենսդրական ցենզ՝ կապված տարիքի աշխատանքային ստաժի և այլ հարցերի հետ։ Եթե անձը բավարարարում է, նա ավտոմատ ներգրավվում է ընտրացուցակների մեջ, եթե ինքնաբացարկ չի հայտնում՝ ընտրությունից 5 օր առաջ, երբ թեկնածուներին դիմում են։ Հարցին, թե տեղյա՞կ է, որ իր անունը ներառված է ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում, Մակյանն ասաց․ «Իհարկե, ոչ»։ Իսկ ԲԴԽ թեկնածուի ցենզը սահմանված է Սահմանադրությամբ։ Նա պետք է լինի 40 տարին լրացած, նվազագույնը 10 տարի դատավորի ստաժ ունեցող և նկատողության ու խիստ նկատողության ձևով կարգապահական տույժի չենթարկված։ Հարցին, թե Մակյանը ենթարկվե՞լ է տույժի, ծիծաղելով ասաց՝ չէ։
Նշենք, որ բոլոր նշված թեկնածուների տարիքային ցենզը համապատասխանում է․ Մեսրոպ Մակյանը ծնվել է 1971 թվականին, դատավոր է՝ 2004-ից, Դավիթ Բալայանը՝ 1975-ին, դատավոր է՝ 2001-ից, Ռուբեն Վարդազարյանը՝ 1967-ին, դատավոր է ՝ 2008-ից և Սուրեն Մնոյանը ծնվել է 1960 թվականին, դատավոր է 1999-ից։
Ի դեպ, դատական համակարգի մեր աղբյուրն ասաց, որ դատավորները հասկացել են, որ ԲԴԽ-ից շատ բան է կախված և առաջիկա վեթթինգն էլ այս մարմինն է անելու, իսկ երբ դատարանի նախագահի հորդորով ԲԴԽ թեկնածու են ընտրում, նա, որպես կանոն, չի արտահայտում իրենց շահերը, ուստի չի բացառվում, որ իրական ընտրություն լինի։
Աղբյուրը` Hraparak.am
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...
14:29 16.06.2025
Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...