Բժշկին ծեծել են իր աշխատասենյակում. SHANTNEWS.am-ը պարզել է ԲԿ-ում տեղի ունեցած միջադեպի մանրամասները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Բժշկին ծեծել են իր աշխատասենյակում. SHANTNEWS.am-ը պարզել է ԲԿ-ում տեղի ունեցած միջադեպի մանրամասները

13:12 26.06.2019

Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպ է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Ոստիկանությունը մեկ օրում երկու հաղորդում էր ստացել նույն դեպքի առիթով: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ն․Վ․-ն և հայտնել , որ մայիսի 30-ին իր հորը «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, այստեղ նա  հորը վիրահատվել են,վիրահատությունից օրեր անց ՝մահացել:

Հոր մահվան մեջ որդին մեղադրում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկներին՝ իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:

Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն են ահազանգել նաև ԲԿ-ից: Հայտնել են,որ  մահացած հիվանդի հարազատները ծեծի են ենթարկել հերթապահ բժշկին:

Դեպքի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի  տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ  Պետրոս Մանուկյանի հետ:

Նա նշել է, որ հիվանդը վիրահատվել էր, բավականին ծանր վիրահատություն էր տարել, երեկ գիշերը լուսադեմին հանկարծամահ է եղել.

«Հիվանդը հանկարծամահ է եղել, որից հետո հիվանդի հարազատները ներխուժել են հերթապահ բժշկի աշխատասենյակ բժիշկների ներկայությամբ քաշքշել և հարվածել են նրան»:

Մեր այն հարցին, թե ինչու են հիվանդի հարազատները նշում, որ բժիշկները անբարեխիղճ են վարվել, Պետրոս Մանուկյանը պատասխանեց.

«Հիվանդի հարազատները կարող են ամեն ինչ ասել, դա իրավական գնահատակա՞ն է: Մենք քննարկել ենք դեպքը, բժիշկների կողմից անուշադրություն և անբարեխղճություն  չի արձանագրվել: Հիվանդի հարազատներն իրենց պահել են ոչ կոռեկտ, այս պահին դիակը ուղարկվել է քննության, և շուտով ամեն բան պարզ կլինի»:

Հատկանշական է, որ ծեծի է ենթարկվել հերթապահ բժիշկը, որը վիրահատության հետ որևէ առնչություն չի ունեցել: Նրան, ըստ Մանուկյանի, ծեծել են իր աշխատասենյակում բժիշկների ու բուժքույրերի ներկայությամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

16:16 21.06.2025

Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական […] ...

«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆում

16:00 21.06.2025

«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆում

Բրազիլական «Ֆլամենգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և առաջին թիմն է մրցաշարում, որն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Ֆիլիպե Լուիսի գլխավորած թիմը D խմբի երկրորդ տուրում 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ պայքարում: Անգլիական թիմը 68-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել սենեգալցի […] ...

Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ

15:45 21.06.2025

Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ

«Առյուծների ազգ» ու «Ճշմարիտ պատասխան»: Այս անունները կրող Իսրայելի ու Իրանի ռազմական օպերացիաները ուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել: Ճի՞շտ է արդյոք պահպանել ընդգծված չեզոքություն, թե՞ հարևանին աջակություն է պետք ցուցաբերել: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը օգտվել իրավիճակից Սյունիքում ինտերվենցիայի համար: Այս թեմայով  իրենց կարծիքն են հայտնել իրանագետներ Արմեն Պետրոսյանը և […] ...

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

15:30 21.06.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

15:14 21.06.2025

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...

SHANTNEWS

15:00 21.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP