14:56 26.06.2019
Հայաստանի քննչական կոմիտեի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խումբը ստեղծվել է հունիսի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Նորք-Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկում առանձնակի դաժանությամբ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Մառի փողոցում հաշվառված, 25-ամյա Էլեն Սիմոնյանին առանձնակի դաժանությամբ սպանելու փաստով, հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից և նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերվել է Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասում հաշվառված, 29-ամյա Արսեն Նազարյանը:
Օպերատիվ տվյալներով սպանության վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը նշված տան հարևանությամբ գտնվող խորդանոցում հայտնաբերել է սավանի և պոլիէթիլենի մեջ փաթաթված Էլեն Սիմոնյանի դին: Դին բացելուց հետո դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դեմքի շրջանը ջնջխված է, իսկ մեջքի շրջանում կան 10-ից ավելի կտրած-ծակած վերքեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Նազարյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Նազարյանը սպանված Սիմոնյանի հետ ծանոթացել է 4 օր առաջ, իսկ Էլեն Սիմոնյանը նախկինում խարդախության համար եղել է դատապարտված, սակայն, խնամքին ունեցել է մանկահասակ տղա երեխա, և դատարանը նրա նկատմամբ բարի կամք էր դրսևորել և պայմանական ազատազրկել:
Սիմոնյանի ամուսինն էլ այս պահին դատապարտված է : Նրանք դեռ տարիներ առաջ հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում, երբ ամուսիններով երեխայի հետ մտնում էին իրենց թիրախում հայտնված բնակիչների բնակարաններ՝ իբրև կինը իրեն վատ է զգում, երեխան վատ է զգում: Օգնություն ցուցաբերողների տներն էլ թալանում էին:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կասկածյալ Ա. Նազարյանը ոտքի հատվածում ստացել է դանակի հարված: Նա իրավապահներին հայտնել է, որ իրեն հարվածել է Սիմոնյանը, ինչից հետո ինքը ձեռքին ընկած ուրագով անկանոն հարվածներ է հասցրել նրան, իսկ հետքերը վերացնելու նպատակով սավանով և պոլիէթիլենով փաթաթել է դին ու թաքցրել խորդանոցում:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Սիմոնյանի մանկահասակ տղային: Նա գտնվում է տատի խնամքի տակ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...