15:47 26.06.2019
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովը: Ընդմիջմանը ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նշել է, որ գտնվում են ֆեդերացիայի շենքում և ֆեդերացիայի ժողովին և Ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող հարցերի չի պատասխանի: Վանեցյանը նշել է, որ այս տարի ֆեդերացիան 76 փոքր մարզադաշտ կկառուցի մարզերում: Խոսել է նաև ազգային մարզադաշտի կառուցման մասին: Պետությունը որևէ մասնակցություն չի կարող ունենալ այս ծրագրում: Ստադիոնը պետք է կառուցվի ներդրողների գումարով: Բանակցություններ են ընթանում և առաջիկայում, ըստ Վանեցյանի, կարող են լինեն լավ նորություններ:
Ի դեպ, Վանեցյանն ասել է, որ ազգային ստադիոնը Երևանում չի կառուցվի, այլ մայրաքաղաքին մոտ գտնվող որևէ մարզում: ՀՖՖ նախագահը պատասխանել է նաև SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ է սպասվում «Հրազդան» ստադիոնին, որը հայկական ֆուտբոլի լավագույն տարիների խորհրդանիշն էր համարվում:
«Կիսում եմ ձեր գնահատականը, որ դա մեր հաղթանակների ստադիոնն է և պատմություն ունեցող ստադիոն է: Դուք շատ լավ գիտեք, որ այն ունի սեփականատեր, նրա հետ երկու-երեք անգամ խոսել ենք, բանակցել ենք: Մեծ գումարների մասին է խոսքը: Այդ գումարները ՀՖՖ-ն չի կարող ներդնել, այն պատճառով, որ այդպիսի գումարներ չունի: Պետք է լինի մասնավոր ներդրող: Ներդրող գտնելու ուղղությամբ սեփականատերը աշխատանքներ է իրականացնում: Մենք ասել ենք, որ մեր հերթին ներդրող գտնելու հարցում մենք էլ կաջակցենք: Բայց մասնագետների գնահատմամբ` «Հրազդան» մարզադաշտը, ինչքան էլ վերանորոգեն և վերակառուցեն, չի կարող համապատասխանել միջազգային չափորոշիչներին, այսինքն` այնտեղ չենք կարողանա անցկացնել միջազգային խաղեր»,- ասել է ՀՖՖ նախագահը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...