Շիրակի մարզում անչափահասների կողմից կատարվող հանցագործության դեպքերը շարունակում են նվազել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+33.09 oC

Շիրակի մարզում անչափահասների կողմից կատարվող հանցագործության դեպքերը շարունակում են նվազել

10:40 27.06.2019

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով դատախազությունում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Ներկայացված ցուցանիշները փաստում են, որ մարզի տարածքում շարունակվում է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների էական նվազման միտումը: Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում արձանագրվել է 24 անչափահասի կողմից կատարված 20 հանցագործության դեպք՝ նախորդող տարվա 34 դեպքի համեմատ: Իսկ 2019թ. նման հանցագործության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ նախնական տվյալների, նվազել են գրեթե կրկնակի չափով:

Շիրակի մարզի դատախազության հսկողության տակ գտնվող քրեական գործերով քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած բոլոր անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նշված դրական միտումների վրա էական նշանակություն են ունեցել 2018թ. ընթացքում ծավալված և այս տարի շարունակված՝ անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կիրառվող դատախազական ներգործության միջոցները, իրավասու գերատեսչությունների հետ համագործակցությամբ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը:

Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազի կողմից միջնորդագրեր էին ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Շիրակի մարզպետին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և բացառելու անչափահասների՝ հանցավորության դեմ տարվող պայքարում դեռևս մտահոգության տեղիք տվող խնդիրները:

Այդ համատեքստում առաջ էին քաշվել  նաև իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց  կողմից թույլ տրված խախտումների, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու  անհրաժեշտության, տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների ակտիվացման, պետական և տարածքային կառավարման մարմինների համագործակցության մակարդակի բարձրացմանը վերաբերող հարցեր:

Արձանագրված դրական միտումները զարգացնելու, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու և այդ գործընթացում ուսումնասկան հաստատությունների ներգրավվածությունն ընդլայնելու նպատակով Շիրակի մարզի դատախազներն օրերս այցելել են մարզի Ազատանի, Արևշատի, Անիի և Աշոցքի դպրոցներ: Այդ այցերի շրջանակներում Շիրակի մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության անչափահասների գործերով բաժանմունքների և խմբերի աշխատակիցների մասնակցությամբ ուսումնական հաստատությունների մանկավարժական կոլեկտիվների հետ կազմակերպվել են քննարկումներ:

Հանդիպումների ընթացքում դատախազների կողմից կարևորվել է  դպրոցներում և ուսումնական հաստատություններում  տարբեր իրավական թեմաներով զրույցների անցկացումը, խոցելի խավի երեխաների՝ սոցիալապես անապահով, թափառելու, մուրացիկության հակումներ ունեցող աշակերտներին օժանդակելը՝ հատկապես տարբեր միջոցառումներում նրանց  ներառականությունն ապահովելու, ընտանիքներում բռնության հնարավոր առկայության նկատմամբ առավել մեծ ուշադրության ցուցաբերումը:

Քննարկումների ընթացքում դատախազների կողմից մանկավարժների ուշադրությունը հրավիրվել է հատկապես աշակերտների մոտ կտրող-ծակող, ջարդող-փշրող առարկաների առկայության նկատմամբ առավել զգոն լինելու, այդպիսիք հայտնաբերելու դեպքում նրանց մոտից վերցնելու և այդ մասին ծնողներին և  տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակցին տեղեկացնելու անհրաժեշտության վրա: Բացի այդ, անհրաժեշտ է համարվել դասերից երեխաների բացակայության փաստի պարտադիր արձանագրումը,  իսկ աշակերտի տևական ժամանակով բացակայելու դեպքում ծնողների և տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակցի հետ քննարկումներով ու լրացուցիչ միջոցառումներով դրանց պատճառների վերացմանը նպաստելը:

Ընդգծվել է մանկավարժների կողմից բարոյահոգեբանական աշխատանքների միջոցով անչափահասների պատշաճ վարքագծի դրսևորումը խրախուսելու, հանցավոր ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք սերմանելու, կրիմինոգեն ազդեցությունները բացառելու և իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն ներշնչելու կարևորությունը:

Հանդիպում-քննարկումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

17:38 21.06.2025

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

Վլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...

Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

17:28 21.06.2025

Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքին

17:20 21.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...

ԵՄ դեսպան. Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը

17:10 21.06.2025

ԵՄ դեսպան. Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը

Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիությանը միանալու հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «2023 թվականին Եվրամիությունը բացեց եվրոպական ընտանիքի դռները Վրաստանի համար, և այն դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մենք միասին նշեցինք այս պատմական պահը։ Այսօր Վրաստանի եվրաինտեգրումը կասեցված է, ցավալի է, որ Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիության […] ...

«Նոան» ընկերական խաղում հաղթել է սլովենական «Ռադոմլյեին»

17:00 21.06.2025

«Նոան» ընկերական խաղում հաղթել է սլովենական «Ռադոմլյեին»

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սլովենիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ռադոմլյեին»: Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից գոլերը խփել են պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Սիլվան և ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը: ...

Ձեր համազգեստը միայն աշխատանքի կամ ծառայության նշան չէ. այն վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ է՝ մեր քաղաքացիների, մեր պետության հանդեպ․ ՆԳ նախարար

16:50 21.06.2025

Ձեր համազգեստը միայն աշխատանքի կամ ծառայության նշան չէ. այն վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ է՝ մեր քաղաքացիների, մեր պետության հանդեպ․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։ Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։ Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության […] ...

BACK_TO_TOP