Նախագահը հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Նախագահը հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ

15:19 27.06.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։

Հանդիպումը կազմակերպվել է Ժնևի կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Պալատի գլխավոր տնօրեն Վինսենթ Սուբիլիան նշել է, որ Հայաստանն ունի մեծ հավակնություններ՝ դառնալու առաջատար տեխնոլոգիական, նորարարական երկիր:

«Մեծ պատիվ է ընդունել Հայաստանի նախագահին Ժնևի առևտրի պալատում, որը 115 տարի է խորհրդատվություն է տրամադրում բիզնես հանրությանը,– ասել է պալատի գլխավոր տնօրենը: -Նախորդ տարի ես պատիվ եմ ունեցել այցելել Ձեր երկիր և լսել Ձեր հիասքանչ ելույթը ԹՈՒՄՈ-ում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ։ Այն առանցքային էր՝ հասկանալու, թե ինչ կարող է առաջարկել Հայաստանը աշխարհին»։

Վինսենթ Սուբիլիան ավելացրել է, որ մանրամասն ծանոթացել է նախագահ Սարգսյանի՝ Financial Times-ում հրապարակված հարցազրույցին և համոզված է, որ Հայաստանն իսկապես 21-րդ դարի ստարտափ երկրներից է։ Սուբիլիայի խոսքերով՝ Հայաստանի նախագահի հետ հանդիպումը յուրահատուկ հնարավորություն է լսելու նրան և խոսելու երկու երկրների հնարավորությունների և համագործակցության հեռանկարների շուրջ։ 

«Ժնևում զգացեք Ձեզ ինչպես տանը։ Դուք գիտնական եք, և այժմ գտնվում եք համացանցի հայրենիքում, Դուք նաև տաղանդավոր դիվանագետ եք, իսկ Ժնևը համաշխարհային կառավարման կենտրոնն է։ Ես հավատացած եմ, որ այս երկու գործոնների համար Դուք կարող եք Ժնևը կոչել ձեր տունը»,- ասել է առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրենը։

Իր խոսքում նախագահ Սարգսյանը կարևորել է մարդկանց, ազգերի ու երկրների առաքելությունն աշխարհում, մասնավորապես նշելով. 

«Առաքելություն չունեցող ազգը կամ մարդը կորած է։ Առաքելությունը համախմբում է ժողովրդին՝ հասնելու հաջողության»։

Այս համատեքստում, անդրադառնալով Հայաստանին, նախագահ Սարգսյանն ասել է. 

«Օրինակ, ես առաքելություն ունեմ, աշխատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, հնագույն ձեռագրերի ինստիտուտը՝ Մատենադարանը, դարձնել ողջ աշխարհում հնագույն մշակույթների ու ձեռագրերի միջազգային կենտրոն։ Մյուս առաքելությունն է վերակենդանացնել Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, որը մեծապես տուժել է 1988 թվականի երկրաշարժի պատճառով: Ես ցանկանում եմ այն կյանք վերադարձնել, աշխուժացնել զբոսաշրջությունը, քանի որ Գյումրին հիասքանչ քաղաք է, ունի յուրահատուկ մշակույթ»։

Հայաստանի նախագահը նշել է ևս երկու նախաձեռնությունների մասին։ Դրանցից մեկի նպատակն է Հայաստանը դարձնել հանգույց նոր տեխնոլոգիաների ու գիտության համար։ «Ապագան ամենուր՝ թե՛ գյուղատնտեսության մեջ, թե՛ տիեզերքում, թե՛ սննդի արդյունաբերության կամ ժամացույցների պատրաստման գործում հիմնված է լինելու նոր տեխնոլոգիաների վրա,– ասել է Արմեն Սարգսյանը։– Ես ցանկանում եմ, երազում եմ, առաքելություն ունեմ Հայաստանը դարձնել հանգույց արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների համար։ Այստեղ մենք կարող ենք լինել հաջողակ։

Մյուս ծրագիրը կոչվում է ATOM: Դրա հիմքում լինելու է գիտական պարկը, որտեղ հաճախելու են երեխաները: Իսկ երկրորդ մասը լինելու է «Վաղվա թանգարանը»: Նախագահ Սարգսյանն ասել է, որ նախնական պայմանավորվածություններ կան մի շարք հայտնի ընկերությունների՝ «Դասո»-ի, «Թալես»-ի հետ, աշխատանքներ են տարվում «Սաֆրան»-ի, «Լեոնարդո»-ի, «Էլետրոնիկա»-ի, Հայդելբերգի, Քեմբրիջի համալսարանների, Սկոլկովոյի հետ։

Որպես ևս մեկ առաքելություն՝ նախագահ Սարգսյանը նշել է Հայաստանը սննդի անվտանգության հանգույց դարձնելը։ «Դա նշանակում է, որ մենք ոչ թե արտադրելու ենք շատ սնունդ, այլ լինելու ենք հանգույց, որտեղ այն կարող է հավաքվել մեկ վայրում։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ստեղծվում են լոգիստիկ պայմաններ Չինաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում»,– ասել է նախագահը։

Հանդիպման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով անդրադարձել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP