17:58 27.06.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը:
Crans Montana Forum-ը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող միջազգային ազդեցիկ հարթակ է: Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նիստի հիմնական թեմաներ են խաղաղության, զարգացման և կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք հաղթահարելուն ուղղված արդյունավետ համագործակցության խթանումը: Ինչպես ամեն տարի՝ նիստին մասնակցում են պետությունների, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, խորհրդարանների անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, գործարարներ ու վերլուծաբաններ ավելի քան 100 երկրից: Ֆորումի շրջանակում տեղի ունեցող հանդիպումները գործարարների ու կառավարությունների ներկայացուցիչների համար լավագույն առիթ են՝ կապեր հաստատելու և գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար:
Բացելով միջոցառումը՝ Crans Montana Forum-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Ժան Պոլ Քարթերոնը դիմել է Հայաստանի նախագահ Սարգսյանին. «Մեծ պատիվ է ընդունել Ձեզ, որովհետեւ Դուք մեկն եք նրանցից, ովքեր գիտեն, թե ինչ պետք է անել, որ աշխարհում իրավիճակը բարելավվի, և արդյունավետ քայլեր կատարվեն ժողովուրդների համար»:
Նախագահ Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել հեղինակավոր ֆորումին մասնակցելու հրավերի համար՝ նշելով, որ արդեն 30 տարի է, ինչ այն մեկ հարկի տակ է հավաքում անվանի քաղաքական գործիչների, վերլուծաբանների, առաջնորդների և գործարարների՝ քննարկելու աշխարհի ներկային ու ապագային վերաբերող մարտահրավերները: «Երեսուն տարին կարճ, բայց միաժամանակ հսկայական ժամանակահատված է,-ասել է նախագահը:– Այս երեսուն տարում աշխարհը հսկայական փոփոխությունների է ենթարկվել՝ կայսրություններ են փլուզվել, նոր երկրներ են ստեղծվել: Այս 30 տարում գուցե հարյուրամյակի կյանք ենք ապրել:
Այնպես որ, շնորհավորանքներս ֆորումին այս ձեռքբերման՝ 30 տարի իրական քաղաքականությունում լինելու համար և հուսով եմ, որ մի հրաշալի օր այս ֆորումը Հայաստանում նույնպես կանցկացվի»:
Անդրադառնալով համաժողովի հիմնական հարցին, թե արդյո՞ք խաղաղությունը, զարգացումը և կայունությունն այլևս երազանք են դառնում, նախագահ Սարգսյան ասել է, որ այդ հարցին իր պատասխանը «ոչ» է: «Որպեսզի խաղաղությունը, զարգացումն ու կայունությունը երազանք չդառնան և լինեն իրականություն, մենք բոլորս դրանց մաս պիտի դառնանք, պիտի հավատանք, որ ամեն օր շարժվում ենք խաղաղության ուղղությամբ և զարգացումն անշրջելի է, իսկ կայունությունը՝ հասանելի: Կարծում եմ՝ առաջին հերթին ինքներս պետք է սկսենք փոխվել: Որպեսզի վերադառնանք դեպի խաղաղություն, զարգացում և կայունություն, պետք է մի պարզ բան գիտակցենք՝ այս աշխարհն ուրիշ է: Այն ուրիշ է, քան 30 կամ 50 տարի առաջ էր: Այն ուրիշ է ոչ միայն այն պատճառով, որ Բեռլինյան պատը փլուզվել է, որ սառը պատերազմը դադարել է, կամ որ ֆինանսական ճգնաժամեր կամ մի շարք կարևոր իրադարձություններ են կատարվել, այլև՝ այն կարևոր պատճառով, որ մենք թևակոխել ենք 21-րդ դար: Ոմանք այն անվանում են չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն, սակայն ես այն անվանում եմ սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջան, երբ տեխնոլոգիական հեղափոխությունները տեղի են ունենալու ամեն օր, ամիս, տարի։ Մեր կյանքը շատ արագ է փոփոխվելու»։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ իրականում մենք մուտք ենք գործում մի նոր աշխարհ, որտեղ նաև արագ տեմպով տեխնոլոգիաներն են փոխվում ու զարգանում: «Մենք կանգնած ենք նոր աշխարհի դարպասների մոտ, որտեղ բնակվող 7 մլրդ մարդկանց միջև կա 55 մլրդ կապ։ Մեզնից յուրաքանչյուրը միջինն ունի 7-9 կապ համացանցի հետ։ Վաղն այն կդառնա տասը, ապա՝ տասնհինգ… Սա մի աշխարհ է, որտեղ զվարճանքն ավելի մեծ տեղ է զբաղեցնում։ Խաղի կանոնները փոխվել են: Մենք պետք է սկսենք մտածել՝ ինչպես ապրել այս նոր աշխարհում, քանի որ այս տարիների ընթացքում մեր կողմից փայփայված շատ հիմնարար գաղափարներին, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, պետք է վերաբերվենք որպես խաղի, ոչ թե այն պատճառով, որ դրանք պակաս արժեքավոր են, այլ՝ պարզապես տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ժողովրդավարությունը գործի է դրվում ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ՝ ամեն օր՝ «Ֆեյսբուք»-ի, «Թվիթեր»-ի միջոցով։ Հասարակությունն ամեն օր իր արձագանքն է տալիս»։
Արմեն Սարգսյանի խոսքով՝ աշխարհը, որտեղ մուտք ենք գործում, բացարձակ տարբեր է լինելու, ուստի պետք է փոխենք ինքներս մեզ, պետք է հստակեցնենք 21-րդ դարում մեր մարդկային արժեքները: «Եվ երբ դա անենք, այլևս չենք վախենա ամենօրյա փոփոխություններից, անկանխատեսելի աշխարհից, քանի որ դա թույլ կտա հասկանալ, թե ինչպես կանխատեսել ու գործել նոր աշխարհում»,– նշել է Հայաստանի նախագահը՝ ավելացնելով. «Իմ ուղերձը հետևյալն է՝ եկեք ընդունենք, որ աշխարհն այլևս այլ է։ Եվ այն տարբեր է լինելու ամեն օր։ Արժեքը, որը կարևոր է լինելու մեզ համար, փոփոխությանն ադապտացվելու կարողությունն է։ Փոխվել ոչ թե տասը կամ հարյուր տարին մեկ, այլ ամեն օր, քանի որ աշխարհն այդպիսին է:
Ոչ միայն որպես Հանրապետության նախագահ, այլև որպես հայ ու պարզապես մարդ՝ ես հավատացած եմ, որ այս նոր աշխարհում փոքրը կարող է լինել հաջողակ։ Հատկապես այս նոր աշխարհում, որտեղ խոշորագույն ընկերությունները ոչ թե բնական ռեսուրսների ընկերություններն են, այլ Apple-ը, Facebook-ը և շատ այլ ՏՏ ընկերություններ։ Մենք մի ժամանակաշրջան ենք մուտք գործում, որտեղ ստարտափի գաղափարը կարող է լինել ավելի հզոր, քան որևէ այլ բան։
Մենք փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։ Մենք պատրաստ ենք 21-րդ դարին, քանի որ ունենք համաշխարհային ցանց։ Հայաստանը տքնաջան աշխատող մարդկանց երկիր է, մի ժողովուրդ, որը կարող է նոր տեխնոլոգիաներ բերել իր երկիր։ Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը կարող է լինել ոչ միայն գերտերությունների, այլև նրանց ժամանակաշրջանը, ովքեր, լինելով փոքր, հաջողակ են։ Հայաստանի նման երկրների համար կարևոր է ունենալ առաքելություն։ Այն համախմբում է մարդկանց։ Իմ երկրի առաքելություններից մեկը լինելու է աշխարհում արհեստական բանականության ու տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկիր լինելը։ Փոքրը կարող է լինել գեղեցիկ։ Հայաստանը գեղեցիկ երկիր է, այն կարող է լինել նաև հաջողակ։ Ես շատ լավատես եմ»։
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...