«Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական դիրքը. ՀՔԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

«Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական դիրքը. ՀՔԾ

16:10 15.11.2017

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Այսպես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ 25.06.2017թ.-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանություն է տեղի ունեցել նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Գ. Արսենյանի և այլ դատապարտյալների միջև: Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի հետևանքով Գ. Արսենյանը կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված հետագա նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժած դատապարտյալը պարբերաբար թղթախաղով զբաղվելու առաջարկներ է ստացել իր խցակցի կողմից, սակայն հրաժարվել է և պահանջել չանհանգստացնել իրեն: Պատիժ կրելու ընթացքում դատապարտյալն իրեն այլ խուց տեղափոխելու վերաբերյալ գրավոր դիմում է ներկայացրել ՔԿՀ-ի ղեկավարությանը, սակայն դրան սահմանված կարգով ընթացք տալու փոխարեն իրեն հարկադրել են շարունակել պատիժը կրել նույն խցում: 25.06.2017թ.-ին հերթական անգամ գումարի դիմաց թղթախաղով զբաղվելու` խցակցի առաջարկը մերժելը վերածվել է վիճաբանության և քաշքշուկի, որին միջամտել է անարգել մեկ այլ խցից դուրս եկած, դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող մեկ ուրիշ դատապարտյալ, ով ՔԿՀ-ի աշխատակիցների թողտվությամբ, պարզաբանումներ կատարելու պատրվակով Գ. Արսենյանին տեղափոխել է իր խուց: Այնտեղ մի քանի դատապարտյալ, այդ թվում` Գ. Արսենյանի խցակիցը ծեծի են ենթարկել նրան` վերջինիս պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:

Տուժած դատապարտյալ հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հնարավորություն են ունեցել կանխելու ծանր հանցագործությունը, սակայն նրանք անտեսել են այլ խուց տեղափոխվելու իր խնդրանքը, իսկ դեպքի օրը չեն կատարել ծառայողական պարտականությունները, որի հետևանքով իր առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

22:12 03.08.2025

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

Երկու տղամարդ ոստիկանություն է տարվել այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ նրանք սնունդ են տապակում Սանկտ Պետերբուրգի Մարսի դաշտում գտնվող «Հավերժական կրակ» հուշահամալիրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայությունից։ Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, շաբաթ օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ անհայտ անձինք սնունդ են պատրաստում «Հավերժական կրակի» հուշահամալիրում: Տեղեկատվությունը հաստատվել է տեսախցիկների տեսագրությամբ: […] ...

Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

21:44 03.08.2025

Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիշե Մոսեսյանը կամային գեղեցիկ հաղթանակ է տարել և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մեր մարզիկը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովին 7:6 հաշվով:   ...

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

21:14 03.08.2025

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

BACK_TO_TOP