Ծովի տակ անտառներ են. Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Սևանա լճի չմաքրված տարածքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ծովի տակ անտառներ են. Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Սևանա լճի չմաքրված տարածքների մասին

22:18 29.06.2019

Այս տարի ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Շրջակա միջավայրի օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ նախարարությունը համագործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի հետ, որպեսզի Սևանա լճի տարածքում  չոր և մաքրման ենթակա անտառային տարածքների մաքրումն իրականացվի համայնքի կողմից, իսկ փայտանյութը տրամադրվի համայնքի բնակիչներին: Պետության կողմից վճարվող աշխատանքները կարվեն ավելի բարդ՝ ջրածածկված տարածքներում:

Նախարարը նաև ասել է, որ Սևանա լճի ափամերձ տարածքները 2018-2019 թվականների ընթացքում չեն մաքրվել:

«2018-2022թթ. համար  նախատեսվող և նախկինում արվածի մեջ կան համընկնումներ: Մենք նպատակահարմար գտանք աշխատանքները դադարեցնել, իրականացնել նոր հաշվարկներ: Մենք կունենանք մինչև 1901,5 նիշում ամբողջովին քարտեզագրված տիեզերական պատկերներով և դրոններով հանված տեղեկատվությունը մաքրման ենթակա տարածքների վերաբերյալ: Թիվը մոտ է 600 հա-ին: Այնուհետև կդիմենք կառավարությանը՝ մաքրման աշխատանքներն իրականացնելու համար»,- ասել էր նախարարը

Խնդրի առնչությամբ նաև հարուցված քրեական գործ կա:

Հիշեցնեք որ հաշվարկների համաձայն՝  Սևանա լճի մակարդակի մինչև 1903,5 մետր բարձրացման դեպքում շուրջ 4000 հեկտար անտառ կմնա ջրի տակ:

«Որ մի 10-20 օր ալիք չի լինում, լոդկով գնում ենք, վրան փեդի արտադրությունն է բռնում: Ու ըտենց անթիվ: Ծովի տակ անտառներ են»,- այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է լճի հարակից համայնքներից մեկի բնակիչներից մեկը:

Հավելենք, որ Սևանա լիճը ճաhճացումից փրկելու տարբերակների մասին շատ անգամ է խոսվել՝ լիճը բուժել ջրի մակարդակը բարձրացնելով, որ լճում ինքնամաքրման պրոցես սկսվի: Մաքրող կենսաբանական կայաններ տեղադրելը թանկ հաճույք է, բայց միայն դրանք կօգնեն, որ օրինակ՝ լվացքաջուրը լճի չհասնի:

Ի վերջո, մաքրել ջրի տակ մնացած ծառերն ու թփերը, աղբ չթափել, ձկնորսությամբ չզբաղվել, Սևանի մասին օրենքի դրույթները պահպանել, հասկանալ՝ Սևանը կշարունակի եկամտի աղբյուր քաղցրահամ ջրի շտամարան լինել, եթե պահպանես, ոչ թե ճահիճ դարձնես:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

SHANTNEWS

20:00 02.08.2025

SHANTNEWS

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

BACK_TO_TOP