Ցրտահարություն Աշոցքի տարածաշրջանի գյուղերում․ վնասվել են կարտոֆիլի և հնդկացորենի ցանքատարածությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.02 oC

Ցրտահարություն Աշոցքի տարածաշրջանի գյուղերում․ վնասվել են կարտոֆիլի և հնդկացորենի ցանքատարածությունները

19:30 02.07.2019

Ինչպես արդեն հայտնել էր ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազելու է մինչև 0 աստիճան։ Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի 10 գյուղերից 6-ում ցրտահարության դեպք է գրանցվել։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են համայնքների ղեկավարները։

Բավրա, Զույգաղբյուր, Կարմրավան, Կրասար, Սարագյուղ, Սիզավետ գյուղերում ցրտահարության պատճառով վնասվել են  կարտոֆիլի ու հնդկացորենի ցանքատարածությունները։ Ամենաշատ ցրտահարված ցանքատարածությունները Սարագյուղ և Բավրա գյուղերում են: Բավրայի վարչական ղեկավար Պավլիկ Սումբուլյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ 2 հեկտարից ավելի հնդկացորենի ցանքատարածությունն ամբողջովին վնասվել է։

«Ամբողջությամբ վնասված հնդկացորենը հնարավոր չէ վերականգնվի, վնասվել է նաև կարտոֆիլի բերքը, այս պահին ուսումնասիրում ենք, դեռ վերջնական տվյալներ չենք կարող հաղորդել»,- այս մասին ասել է Բավրայի վարչական ղեկավարը։

Սարագյուղը, որը  խոշորացված համայնքի վերջին գյուղն է, ցածր ջերմաստիճանի հետևանքով ամենաշատ վնասը կրել են կարտոֆիլի ցանքատարածությունները։

«5 հեկտարից ավելի բերքը ցրտահարվել է, տերևները խեղճացել են, դրանք վերականգնվելու համար 2 օր է պետք, երբ  ջերմաստիճանը բարձրանա, նոր հասկանանք` բույսը ինչպես է շարունակում իր աճը, բայց ամեն դեպքում նախատեսած բերքը հաստատ չենք ստանալու, հնարավոր է շատ քիչ մաս վերականգնվի, հնարավոր է` ընդհանրապես չվերականգնվի։ Այս 5 հա-ն էլ 50 տնտեսությունների ցանքատարածություններ են»,- ասել է Սարագյուղի վարչական ղեկավար Գրիգոր Գրիգորյանը։

Նշենք, որ այս պահին Աշոցքի տարածաշրջանում ջերմաստիճանը հասնում է 2 աստիճան ցրտի։ Համայնքների վարչական ղեկավարները դեռ շրջում են ցանքատարածություններով, գույքագրում հասցված վնասների չափերը, որոնք ներկայացնելու են Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչությանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր։ Ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

10:43 04.08.2025

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

Ջեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...

Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

10:40 04.08.2025

Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500 հատվածը։ 4.4կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը սկսվում է Գյումրու վերջնամասից և հասնում մինչև Մայիսյան բնակավայր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

10:20 04.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

09:53 04.08.2025

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...

BACK_TO_TOP