15:45 02.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանում Վահագն Աբգարյանի և վերջինիս ուղեկցող չորս անձանց նկատմամբ կատարված զինված հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս երկու մեղադրյալի՝ Ա. Կարադավիդովի և Ա. Բլբուլյանի մասով նախաքննությունը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ, Լոռու մարզի բնակիչ Վահագն Աբգարյանի և նրա հետ գտնվող 4 անձանց ուղղությամբ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային տարբեր վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։
Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Ալավերդի քաղաքի բնակիչներ Ա. Բլբուլյանը, Ա. Կարադավիդովը և Երևանի բնակիչ Ռ. Խաչատրյանը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ռ. Խաչատրյանը 2017թ. ընթացքում նախնական համաձայնության է եկել իր ծանոթներ Ա. Կարադավիդովի և Ա. Բլբուլյանի հետ` վրեժի շարժառիթով Ալավերդի քաղաքի բնակիչ Վ. Աբգարյանի և նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանին, Արթուր Մնացականյանին, Արամ Խաչատրյանին, Դավիթ Բուդաղյանին սպանությունն իրականացնելու շուրջ, կատարել դերաբաշխում:
Քննության տվյալներով՝ այդ նպատակով Ա. Կարադավիդովը և Ա. Բլբուլյանն ապօրինի ձեռք են բերել և 2017 թվականի ընթացքում Երևանում վարձակալած բնակարանում ապօրինի պահել են մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿՍ-74» տեսակի ինքնաձիգ, ակոսափող հրազեն հանդիսացող «Բայկալ 442» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև՝ Ռաֆիկ Խաչատրյանի միջոցով և վերջինիս անվամբ կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա՝ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա:
Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, հաստատապես տեղյակ լինելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք 2017 թվականի սեպտեմբերի 13-ին ժամանել են Երևան քաղաք և գտնվում են Հանրապետության փողոցի 48 հասցեում գործող հյուրանոցում, տարածքն ուսումնասիրելուց, սպանության կատարման հնարավորինս հարմար վայր ընտրելուց և ավտոմեքենան հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց կայանելուց հետո, Կարադավիդովը և Բլբուլյանն ավտոմեքենայի սրահի հետնամասում զինված դարանակալել և սպասել են Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին:
2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:26-ի սահմաններում, նկատելով, որ Վահագն Աբգարյանը, Գագիկ Մոսինյանը, Արթուր Մնացականյանը, Դավիթ Բուդաղյանը և Արամ Խաչատրյանը դուրս են գալիս հյուրանոցից` վերջիններիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դուրս են եկել ավտոմեքենայից և իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով և ատրճանակով բազմաթիվ կրակոցներ են արձակել մարդաշատ վայրում գտնվող Վահագն Աբգարյանի և նրան ուղեկցողների ուղղությամբ՝ վտանգելով նաև հյուրանոցի աշխատակիցների, հաճախորդների և հարակից փողոցներում գտնվող անձանց կյանքը:
Այդ ընթացքում Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի գործողություններին օժանդակելու, կրակոցներ կատարած անձանց քանակի վերաբերյալ կեղծ տպավորություն ստեղծելու և այդպիսով հնարավոր դիմադրության հանգամանքը բացառելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ռաֆիկ Խաչատրյանն իր մոտ գտնվող ատրճանակն ուղղել է գետնին ընկած Վահագն Աբգարյանի ու նրան ուղեկցող անձանց ուղղությամբ, սակայն չի կրակել, որից հետո խմբի անդամների հետ դիմել է փախուստի:
Արմեն Կարադավիդովի արձակած կրակոցների հետևանքով Գագիկ Մոսինյանին պատճառվել է առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող հրազենային գնդակային, միջանցիկ վիրավորում, որի արդյունքում նա տեղում մահացել է, իսկ Վահագն Աբգարյանին պատճառվել են առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող հրազենային, գնդակային վիրավորումների ձևով մարմնական վնասվածքներ, սակայն Վահագն Աբգարյանին, Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղյանին և Արամ Խաչատրյանին կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմեն Կարադավիդովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ալբերտ Բլբուլյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայտարարվել է Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Քրեական գործով նախաքննությամբ դեռևս չեն պարզվել հանցագործության գործիք հանդիսացող ռազմամթերքի՝ ապօրինի կերպով իրացրած անձի (անձանց) ինքնությունը, հանգամանքները:
Ուստի՝ որոշում է կայացվել Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին վերը նշված հրազենները և փամփուշտներն ապօրինի կերպով իրացնելու վերաբերյալ մասը քրեական գործից անջատելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին, որով նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի, 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս մասով քրեական գործն անջատվել էր առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:40 22.06.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրոՈւկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՄարզերում հունիսի 22-ի ցերեկը, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 22-ի երեկոյան […] ...
13:00 22.06.2025
Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածներըՍաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...
12:38 22.06.2025
Հրդեհ` Գետաշեն գյուղումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...