Արցախի պաշտպանության բանակում նոր նշանակում է կատարվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Արցախի պաշտպանության բանակում նոր նշանակում է կատարվել

17:03 03.07.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

Հավանական է, որ նա փոխարինելու է գեներալ-մայոր Վարդան Բալայանին, որը բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն էր և պաշտոնից ազատվել է հունիսին։

Ստորև գնդապետ Ստեփան Գևորգյանի կենսագրությունը ըստ ՀՀ ՊՆ կայքի․

Գործունեություն

  • 1988 – 1992թթ. – Աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետա­զո­տական ինստիտուտում:
  • 1992 – 2015թթ. – Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանա­­տարական պաշտոններ՝ դասակի հրամանատար, գումարտակի հրամանատա­րի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գնդի հրամանատար, բանակային կորպուսի օպերա­տիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ, բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, բրիգադի հրամանատար, բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ:
  • 2004 թ. մայիսի 17-ին – Շնորհվել է գնդապետի զինվորական կոչում:
  • 2015թ. նոյեմբերի 10-ին – Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տե­ղա­կալի պաշտոնին:
  • 2016թ. օգոստոսի 3-ին – Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչության պետի պաշ­տո­­նին:

Կրթություն

  • 1981թ. – Ավարտել է ՀՀ Աբովյան քաղաքի N 7 միջնակարգ դպրոցը:
  • 1985 – 1990թթ. – Սովորել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
  • 1998թ. օգոստոս – 2001թ. հունիս – Սովորել է ՌԴ ԶՈՒ Մ. Ֆրունզեի անվան համազորային ակադե­միայում:

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

  • 1982-1984 թթ. պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում:
  • 1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:

Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների հա­մար» 1-ին և 2-րդ աստիճանի, Արցախի «Մարտական ծառայության» մեդալներով, մի շարք պե­­­­տա­կան ու գերատեսչական այլ մեդալներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP