Ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում նոր ջրամբարներ ունենալու ուղղությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում նոր ջրամբարներ ունենալու ուղղությամբ

23:06 03.07.2019

Ինչպես հայտնի է, Հայաստանում տարեկան 7 մլրդ խմ ջուր է, այսպես ասած, արտադրվում: Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ ամենաշատը 2 մլրդ-ի չափով ենք կարողանում այն օգտագործել: Մնացածը հիմնականում դուրս է հոսում, մասնավորապես հարևան Թուրքիա, որտեղ հենց սահմանին արդեն մի քանի խոշոր ջրամբար են կառուցել ու կառուցում՝ ջրի պաշարը կուտակելու համար:

Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ջրամբարաշինության ուղղությամբ: Մելքոնյանն ասել է, որ նոր կառուցվող ջրամբարներից է Վեդիի ջրամբարը, իսկ աշխատանքներ կատարվում են նաև Եղվարդում ջրամբար ունենալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բանն այն է, որ եթե ցանկանում ենք, օրինակ՝ Վեդիի ջրամբարի նման ևս մեկ ջրամբար ունենալ՝ 29.5 մլն խմ ծավալով, ապա 90 մլն դոլարի ներդրում պետք է կատարվի: Թերևս դժվար չէ հաշվել, թե Սևանա լճից եկող առնվազն 170 մլն խորանարդ մետրից հրաժարվելու համար քանի ջրամբարում պետք է ջուր ամբարել: Ջրային պետական կոմիտեում պնդում են, որ մտածում են մասնավոր ներդրողին նաև բիզնես շահով շահագրգռելու մասին․ ջրամբար կառուցել, ու այդ տարածքն, օրինակ, որպես հանգստի գոտի օգտագործել: Մինչ մտածում են, քննարկում ու ծրագրում, այսպիսի պատկեր կա։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

SHANTNEWS

20:00 02.08.2025

SHANTNEWS

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

BACK_TO_TOP